Իրիդիում
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Իրիդիում (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր, որի նշանն է՝ Ir-ը, պարբերական համակարգի 6-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 77 է, ատոմական զանգվածը՝ 192,22, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 5d7 6s2 է։
Պլատինի խմբի շատ ամուր, դժվարահալ, արծաթափայլ մետաղ է։ Ունի մեծ խտություն և այդ ցուցանիշով համեմատելի է միայն օսմիումի հետ։
Պատմություն
Իրիդիումը հայտնագործել է Սմիթսոն Թենանթը 1803 թվականին բնական պլատինի չլուծվող խառնուրդներում և նրան տվել է հունական դիցաբանության՝ Կաղապար:Lang-grc - ծիածանն, անձնավորող Իրիս աստվածուհու անունը, իրիդիումի ծիածանափայլ աղերի համար[1]։
Բնության մեջ
Բնության մեջ հանդիպում է ագատ վիճակում պլատինի, ռութենիումի, օսմիումի և ռադիումի հետ։ Իրիդիում կազմում է երկրի կեղևի 1-10−7 %-ը (ըստ զանգվածի)։
Հանքավայրեր
Իրիդիումի հանքավայրերը տարածված են Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նոր Գվինեայում, Հարավային Աֆրիկա[2]։
Երկրի վրա իրիդիումի տարեկան արտադրությունը կազմում է մոտ 3 տոննա[3]։
Ֆիզիկական հատկություններ
Սպիտակ-արծաթափայլ, շատ կարծր և դժվարահալ, քիմիապես կայուն մետաղ է։ Այդ հատկությունների շնորհիվ իրիդիումը դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Հալման ջերմաստիճանը՝ 2410 °C է, եռմանը՝ 5300 °C (հավանաբար), խտությունը՝ 22400 կգ/մ3 (10 °C-ում), առաձգականությունը՝ 538 ԳՊա[4]։
| Միացություն | Գույն |
|---|---|
IrF5 |
|
Cs3IrI6 |
|
KIrF6 |
|
Na2IrBr6 |
|
Na3IrBr6·H2O |
|
IrI3 |
|
K3IrCl6·H2O |
Քիմիական հատկություններ
Միացություններում եռարժեք է և քառարժեք, հազվադեպ՝ միարժեք և վեցարժեք։ 600 °C-ից բարձր միանում է թթվածնին՝ առաջացնելով IrO2 օքսիդը։
Փոշի վիճակում և բարձր ջերմաստիճաններում միանում է հալոգեններին ծծմբին, ֆոսֆորին և այլ տարրերին։
Համաձուլվածքներ է առաջացնում մետաղների (պլատինի, օսմիումի, պղնձի, ցինկի և այլն) հետ։
Իրիդիումի միացություններ
- Իրիդիումի երկարժեք միացություններ
- IrCl2 - մուգ կանաչ, փայլուն բյուրեղներ։ Վատ են լուծվում թթուներում և ալկալիներում։ Մինչև 773 °C տաքացնելիս քայքայվում են։
- IrS - մուգ կապույտ, փայլուն պինդ նյութեր։ Քիչ են լուծվում ջրում և թթուներում։ Լուծվում են կալիումի սուլֆիդում։
- Իրիդիումի եռարժեք միացություններ
- Ir2O3 - մուգ կապույտ, կարծր նյութ։ Ջրում քիչ լուծելի։ Լուծվում են ծծմբական թթվում։
- IrCl3 - անկայուն միացություններ, գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև բաց դեղին։ Խտությունը՝ 5,292 գ/սմ³: Ջրում, թթուներում, ալկալիներում քիչ են լուծվում։
| Իրիդիումի միացությունների օքսիդացման աստիճանները | |
|---|---|
| −3 | Կաղապար:Chem |
| −1 | Կաղապար:Chem |
| 0 | Կաղապար:Chem |
| +1 | Կաղապար:Chem |
| +2 | Կաղապար:Chem |
| +3 | Կաղապար:Chem |
| +4 | Կաղապար:Chem |
| +5 | Կաղապար:Chem |
| +6 | Կաղապար:Chem |
| +7 | Կաղապար:Chem |
| +8 | Կաղապար:Chem |
| +9 | Կաղապար:Chem |
- IrBr3 - դեղնականաչ-կանաչ գույնի բյուրեղներ։ Լուծվում են ջրում, սպիրտներում քի են լուծվում։
- Ir2S3 - պինդ շագանակագույն նյութ։ 1050 °C ջերմաստիճանում քայքայվում են։ Քիչ են լուծվում ջրում։ Լուծվում են ազոտական թթվում և կալիումի սուլֆիդի լուծույթում։
- Իրիդիումի քառարժեք միացություններ
- IrO2 - սև գույնի բյուրեղներ։ Խտությունը՝ 3,15 գ/սմ³: Ջրում, էթանոլում, թթուներում քիչ լուծելի։
- IrF4 - դեղին գույնի յուղոտ հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 106 °C:
- IrCl4 - հիդրոսկոպիկ շականակագույն կարծր նյութ։ Լուծվում են սառը ջրում։ 600-700 °C ջերմաստիճանում ստացվում են մետաղական իրիդիումի և քլորի փոխազդեցությունից։
- IrBr4 - կապույտ գույնի նյութ։ Լուծվում են էթանոլում։ Ստացվում են IrO2 և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից։
- IrS2 - կարծր շականակագույն նյութ։ Ջրում քիչ լուծելի։
- Ir(OH)4 (IrO2·2H2O) - մուգ կապույտ նստվածք։ Գործնականում ջրում չլուծվող։
- Իրիդիումի վեցարժեք միացություններ
- IrF6 - դեղին գույնի բյուրեղներ։ tհալ. 44 °C, tեռ. 53 °C, խտությունը՝ 6,0 գ/սմ³: Ստացվում են իրիդիումի և մթնոլորտային ֆոսֆորի փոխազդեցությունից։ Ուժեղ օքսիդիչ են, փոխազդում է ջրի և ազոտի մոնօքսիդի հետ.
- IrS3 - մոխրագույն, ջրում քիչ լուծելի փոշի։
Իզոտոպներ
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 191Ir (38,5 %) և 193Ir (61,3 %)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 192Ir (T1/2 = 74,37 օր) և 194Ir (T1/a = 19 ժ)։
Կիրառություն

Մաքուր իրիդիումը հազվադեպ է կիրառվում։ Նրա համաձուլվածքներից պատրաստում են էլեկտրոդներ, թերմազույգի հաղորդալարեր են։ Իրիդիումը 4,5-5 անգամ թանկ է ոսկուց։
Արժեք
2014 թվականի մարտին 1 գրամ իրիդիումի արժեքը համաշխարհային շուկայում կազմել է մոտ 17,68 ԱՄՆ դոլլար[5]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite bookԿաղապար:Չաշխատող արտաքին հղում (μετάφραση: Σακαρέλλος, Κωνσταντίνος; Πηλίδης, Γεώργιος Α.; Γεροθανάσης, Ιωάννης Π.; κ.ά.).
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite book Ψηφιοποιήθηκε στις 23 Noεμβρίου 2005 από το προτότυπο στo Πανεπιστήμιο του Μίτσιγκαν. Κυκλοφορεί επανέκδοση από την General Books, 19 Μαΐου 2012, ISBN 978-123-625612-6.
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Журнал "Знания Сила" 7/2013
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Cite web