Ցինկ
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր
Ցինկ (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 30, ատոմական զանգվածը՝ 65,38։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3d104s2։ K, L, M թաղանթները լրացված են։
Բնական ցինկը բաղկացած է 64Zn (48,89 %), 66Zn (27,86 %), 67Zn (4,11 %), 68Zn (18,57 %) և 70Zn (0,62 %) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 57, 60-77 և 79 զանգվածի թվերով 15 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 65Zn-ն է (T1/2=249,7 օր)։ Ցինկը մարդու օգտագործած ամենահին տարրերից է։
Ցինկը պարունակվում է որոշ ֆերմենտներում և ակտիվացնում է դրանց գործառույթները։
Պատմություն
Արույրը՝ ցինկի և պղնձի համաձուլվածքը, հայտնի էր դեռևս Հին Հունաստանում, Հին Եգիպտոսում, Հնդկաստանում (7-րդ դար) և Չինաստանում (11-րդ դար)։ Երկար ժամանակ չէր հաջողվում անջատել մաքուր ցինկը[1]։ Անգլիայում 1978 թվականին Ուիլիամ Չեմպիոնի կողմից արտոնագրվեց ցինկի առանձնացման մեթոդը։ Ցինկի արդյունաբերական նպատակով զտումը նույնպես սկսվել է 18-րդ դարում։
1973 թվականին Բրիստոլում շահագործվեց Ուիլիամ Չեմպիոնի կողմից հիմնադրված առաջին ցինկի գործարանը, որտեղ ցինկի ստացումը կատարվում էր առանձնացման մեթոդով[2]։ Ա.Ս. Մարգգրաֆը 1976 թվականին Գերմանիայում մշակեց մաքուր ցինկի առանձնացման մեթոդ, որը նման էր Չեմպիոնի մաքուր ցինկի առանձնացման եղանակին՝ կավե հրակայուն թորանոթներում առանց օդի հոսքի խառնուրդի օքսիդի և քարածխի հալման, ապա սառնարաններւմ ցինկի գոլորշու հեղուկացման ճանապարհով։
Մարգգրաֆը իր մեթոդը ամենայն մանրամասնությամբ նկարագեց, ինչով հիմք դրվեց ցինկի արտադրությանը։ Այդ պատճառով նրան հաճախ անվանում են ցինկը հայտնագործող[3]։
Անվան ստուգաբանություն
Առաջին անգամ «ցինկ» բառը հանդիպում է Պարացելսի աշխատանքներում, ով այդ մետաղը Liber Mineralium II գրքում[4] անվանել է «zincum» կամ «zinken»։ Ցինկ բառը, հավանաբար, ծագել է այդ բառից։ Գերմաներենից թարգմանաբար zinke նշանակում է «ատամիկ» (մետաղական ցինկի բյուրեղները նման են ասեղների)[5]։
1805 թվականին շեֆիլդացի Չարլս Գոբսոնը և Չարլս Սիլվեստրն արտոնագրեցին ցինկի՝ գլանում 100-150 ջերմաստիճանում մշակման մեթոդը։ 1915 թվականին Կանադայում և ԱՄՆ-ում գործարկվեցին էլեկտրոլիտային ձևով ցինկի ստացման առաջին գործարանները[6]։
Բնության մեջ

Ցինկը տարածվածությամբ 23-րդ տարրն է, պարունակությունը երկրակեղևում՝ 8,3-10−3 զանգվածային %։ Հայտնի են ցինկի 66 միներալները, որոնցից կարևորներն են՝
- սֆալերիտը,
- ցինկիտը,
- վիլլեմիտը,
- կալամինը և այլն։
Ցինկը Երկրի վրա ջրի (հատկապես տաք) հետ տեղաշարժվող տարր է։ Ցինկի միջին պարունակությունը կենդանի նյութերում՝ 5-10−4 % է։ Մարդու օրգանիզմի օրական պահանշը 5-20 մգ է։ Մասնակցում է շնչառական, սպիտակուցային փոխանակության ֆերմենտային պրոցեսներին, պտղի կմախքի ձևավորմանը, ակտիվացնում է սեռական գեղձերի աշխատանքը։ Ցինկը էական դեր է խաղում ԴՆԹ-ի համապատասխան մասերում ինֆորմացիոն ՌՆԹ-մոլեկուլների սինթեզի, ռիբոսոմների և կենսապոլիմերների կայունացման համար։

Բույսերում ցինկը կարգավորում է աճը, մասնակցում է արիպաոֆանի առաջացմանը, մեծացնում բույսի դիմացկունությունը ցրտի, շոգի և երաշտի նկատմամբ։ Ցինկի պակասը մարդու օրգանիզմում դանդաղեցնում է սեռահասունության պրոցեսը, առաշացնում է գաճաճություն։
Հանքավայրեր
Ցինկի հանքավայրեր հայտնի են Իրանում, Ավստրալիայում, Բոլիվիայում, Ղազախստանում[7]։ Հայաստանում ցինկ արդյունահանվում է Արմանիսի, Շահումյանի հանքավայրերում[8]։
Ստացում
Ցինկի ստացման աղբյուրը բազմամետաղական սուլֆիդային հանքանյութերն են, որոնք պարունակում են 1-4 % Zn և այլ մետաղներ (Cu, Pb, Ag, Au, Cd, А1 և այլն)։ Արտադրվող ցինկի մոտ կեսն օգտագործվում է պողպատը կոռոզիայից պաշտպանելու համար (ցինկապատում)։ Ցինկից ձուլում են ինքնաթիռների և այլ մեքենաների մանր և ձևավոր մասեր։
Ֆիզիկական հատկություններ
Ցինկը սպիտակ, արծաթափայլ, կապտավուն երանգով մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 419,5 °C, եռմանը՝ 906 °C, խտությունը՝ 7133 կգ/մ3 (20 °C)։ Պլաստիկ է՝ 100-150 °C-ում դյուրակռելի և գլանվող։ Քիմիապես ակտիվ է, ուժեղ վերականգնիչ, օքսիդավերականգնման նորմալ պոտենցիալը -0,76 վ։
Միացություններում երկարժեք է։ Օդում պատվում է օքսիդի, իսկ СО2-ի և խոնավության առկայությամբ՝ հիմնային կարբոնատի շերտով և խամրում (100 °C-ում շատ արագ)։
Քիմիական հատկություններ
Օդում կամ թթվածնում տաքացնելիս ցինկը այրվում է կապտավուն բոցով, առաջացնելով ցինկի օքսիդ։ Հիդրօքսիդը՝ Zn(OH)2, սպիտակ, ջրում չլուծվող նյութ է, ամֆոտեր է՝ լուծվում է թթուներում և ալկալիներում։
Ցինկի հիդրիդը՝ ZnH2, մետաղակերպ է, տաքացնելիս քայքայվում է ջրում՝ հիդրոլիզվում։ Հալոգենների հետ ցինկը միանում է խոնավության առկայությամբ՝ առաջացնելով հալոգենիդներ։ Ծծմբի և ցինկի ռեակցիան սկսվում է տաքացնելիս ստացվում է ցինկի սուլֆիդ։
Ամոնիակում տաքացնելիս (600 °C) ստացվում է ցինկի նիտրիդ՝ Zn3N2, ացետիլենում՝ կարբիդ (ZnC2)։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Կարևոր են նաև ցինկ օրգանական միացությունները։
Ցինկը լուծվում է անօրգանական թթուներում՝ առաջացնելով ցինկիի աղեր։ Ցնկի ջրում լուծված աղերը տաքացնելիս հիդրոլիզվում են։ Հայտնի են կոմպլեքսային աղերը՝ [Zn(NH3)4]SO4 և այլն։
Ցինկը լուծվում է նաև ալկալիների լուծույթներում և հալույթներում․ ստացվում են ցինկատներ՝ M2[Zn(OH)4] կամ M2ZnO2 և ջրածին։ Ալկալիական մետաղների ցինկատները լուծելի են ջրում։ Չափազանց մաքուր ցինկը (99,999 % և ավելի) թթուներում չի լուծվում անգամ տաքացնելիս։
Կիրառություն
| Դասակարգում | Երկիր | Տոննա |
|---|---|---|
| 1 | Կաղապար:Flagicon Չինաստան | 3,500,000 |
| 2 | Կաղապար:Flagicon Պերու | 1,520,000 |
| 3 | Կաղապար:Flagicon Ավստրալիա | 1,450,000 |
| 4 | Կաղապար:Flagicon Հնդկաստան | 750,000 |
| 5 | Կաղապար:Flagicon ԱՄՆ | 720,000 |
| 6 | Կաղապար:Flagicon Կանադա | 670,000 |
Արտադրվող ցինկի մոտ կեսն օգտագործվում է պողպատը կոռոզիայից պաշտպանելու համար (ցինկապատում)։ Ցնկից ձուլում են ինքնաթիռների և այլ մեքենաների մանր և ձևավոր մասեր։
Օգտագործվում է գալվանական բջիջներ (էլեկտրոդ) պատրաստելու, ցիանական լուծույթից ոսկին անջատելու համար։ Ցինկի փոշին, որպես վերականգնիչ, կիրառվում է քիմիական տեխնոլոգիական տարբեր պրոցեսներում։ Լայնորեն կիրառվում են ցինկ պարունակող պղնձի (արույր, նեյզիլբեր), կապարի և այլ մետաղների համաձուլվածքները։
Ցինկի համաձուլվածքները կիրառվում են կարբյուրատորների և պոմ պերի իրանների, սահքի առանցքակալների միջադիրների, դեկորատիվ շինվածքների պատրաստման համար։
Ցինկի քլորիդը օգտագործվում է որպես արծնիչ ատամի ցեմենտ պատրաստելու, փայտանյութը փտումից պաշտպանելու, մետաղի մակերևույթը զոդումից առաջ օքսիդից մաքրելու համար։
Ցինկի օքսիդը օգտագործվում է որպես վուլկանիզատոր, վուլկանացման ակտիվատոր, կատալիզատոր և սպիտակ պիգմենտ, բժշկության մեջ, կոսմետիկայում։

Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ցինկը Webelements-ում
- Ցինկը քիմիական տարրերի հայտնի գրադարանում Կաղապար:Webarchive
- Ցինկ և ցինկային անոդ Կաղապար:Webarchive
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Աշխարհում ցինկի արտադրությունը և օգտագործումը նվազել է, իսկ Չինաստանում՝ բարձրացելԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ "Mining Industry in Armenia 2011" Կաղապար:Webarchive, Armenian Development Agency Research and Information Department, 2011.