Ացետիլեն
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ացետիլեն (էթին), չհագեցած ածխաջրածին C2H2։ Ածխածնի ատոմների մեջ կա եռակի կապ։ Ալկինների շարքի առաջին անդամն է։
Ֆիզիկական հատկություններ
Նորմալ պայմաններում անգույն, օդից թեթև գազ է։ Մաքուր 100 % ացետիլենը հոտ չունի։ Տեխնիկական ացետիլենը պարունակում է խառնուրդներ, որոնք ացետիլենին տալիս են յուրահատուկ հոտ։ Ջրում քիչ լուծելի է, լավ է լուծվում ացետոնում։ Եռման ջերմաստիճանը −83,6 °C: Եռյակ կետը՝ −80,55 °C ջերմաստիճանի, 961,5 մմ սնդիկի սյան ճնշման պայմաններում։ Կրիտիկական կետը՝ 35,18 °C ջերմաստիճանում, 61,1 մթնոլորտ ճնշման պայմաններում։ Ացետիլենի հետ շփման մեջ մտնելիս պետք է շատ զգույշ լինել։ Հարվածից կարող է պայթել մինչև 500 °C տաքացնելիս կամ սենյակային ջերմաստիճանում մինչև 1,4 մթնոլորտ սեղմելիս։ Ացետիլենը օդում կարող է այրվել ամենափոքր կայծից, անգամ ձեռքերի շփումից։ Ացետիլենի տեղափոխման համար օգտագործում են հատուկ տարաներ։ Ացետիլեն հայտնաբերվել է Ուրան և Նեպտուն մոլորակներում։
Քիմիական հատկություններ

Ացետիլենին բնորոշ է միացման ռեակցիաները։
- HC≡CH + Cl2 -> СlСН=СНСl
Ացետիլենը ջրի հետ, սնդիկի աղերի ներկայությամբ, փոխազդելիս, առաջանում է քացախալդեհիդ(Կուչերովի ռեակցիա)։ Թթվածնի միջավայրում այրելիս, ջերմաստիճանը հասնում է մինչև 3150 °C: Ացետիլենը ունակ է պոլիմերվելու։ Բացի այդ ացետիլենում ջրածնի ատոմները պրոտոնի տեսքով կարող են առանձնանալ։
Ացետիլենի հիմնական քիմիական ռեակցիաները


Ացետիլենը գունազրկում է բրոմաջուրը և կալիումի պերմանգանատի ջրային լուծույթը։ Փոխազդում է պղնձի և արծաթի միարժեք աղերի ամոնիակային լուծույթների հետ, առաջացնելով քիչ լուծելի, պայթուցիկ ացետիլենիդներ։

Ստացում
Լաբորատորիայում ացետիլեն ստանում են կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունից։
Ստանում են նաև մեթանի դեհիդրումից՝ t>1400 °C
Կիրառություն

Ացետիլենը օգտագործում են՝
- Մետաղների զոդման համար
- Պայթուցիկ նութերի ստացման մեջ
- Տեխնիկական ածխածին ստանալու համար
- Հրթիռային շարժիչներում և այլն։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Миллер С. А. Ацетилен, его свойства, получение и применение. Том 1. — Л.: Химия, 1969. — 680 с.
- Корольченко А. Я., Корольченко Д. А. Пожаровзрывоопасность веществ и материалов и средства их тушения. Справочник: в 2-х частях. Часть 1. — М.: Ассоциация «Пожнаука», 2004. — 713 с. — ISBN 5-901283-02-3 Կաղապար:Ref-ru