Լիթիում
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր
Լիթիում (Կաղապար:Lang-la), քիմիական տարր է, որի նշանն է Li և ատոմային թիվը՝ 3։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 1-ին խմբի գլխավոր ենթախմբում։ Լիթիումը ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 3: Ալկալիական է կոչվում այն պատճառով, որ ջրի հետ փոխազդելով, առաջացնում է ալկալի։
Ատոմական զանգվածը՝ 6,941, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2s: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։
Լիթումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է։
Պատմություն և անվան ծագում
Լիթիումը հայտնաբերել է շվեդ քիմիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817)։ Պատկեր:Wie funktioniert eine Lithium-Schwefel-Batterie?.webm Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում» (Կաղապար:Lang-el - քար)։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։
Բնության մեջ
Լիթիումի երկրաքիմիա
Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ[1]։ Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։
Հանքավայր
Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում[2]) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։
Լիթիումի իզոտոպներ
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li - 12Li և համապատասխանաբար 10m1Li - 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։
Ստացում
Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս։
Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։
Ֆիզիկական հատկություններ

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C:
Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։
Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում[4]։
Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ 6Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։
Քիմիական հատկություններ
Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։
Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին։ Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։
Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։
Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։
Կիրառություն
Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։
Հրթիռային վառելիք
| Օքսիդացնող | Տեսակարար հարված (Р1, վրկ) | Այրման ջերմաստիճան °С | Վառելանյութի խտությունը գ/սմ³ | Արագություն աճ, 25, մ/վրկ | Այրված վառելիքի կշիռը % |
|---|---|---|---|---|---|
| Ֆտոր | 378,3 վրկ | 5350 °C | 0,999 | 4642 մ/վրկ | 28 % |
| Տետրաֆտորհիդրազին | 348,9 վրկ | 5021 °C | 0,920 | 4082 մ/վրկ | 21,07 % |
| ClF3 | 320,1 վրկ | 4792 °C | 1,163 | 4275 մ/վրկ | 24 % |
| ClF5 | 334 վրկ | 4946 °C | 1,128 | 4388 մ/վրկ | 24,2 % |
| Պերքլորիլֆտորիդ | 262,9 վրկ | 3594 °C | 0,895 | 3028 մ/վրկ | 41 % |
| Ֆտորի օքսիդ | 339,8 վրկ | 4595 °C | 1,097 | 4396 մ/վրկ | 21 % |
| Թթվածին | 247,1 վրկ | 3029 °C | 0,688 | 2422 մ/վրկ | 58 % |
| Ջրածնի պերօքսիդ | 270,5 վրկ | 2995 °C | 0,966 | 3257 մ/վրկ | 28,98 % |
| N2O4 | 239,7 վրկ | 3006 °C | 0,795 | 2602 մ/վրկ | 48 % |
| Ազոտական թթու | 240,2 վրկ | 3298 °C | 0,853 | 2688 մ/վրկ | 42 % |
Լազերային նյութեր
Լիթիումի ֆտորիդի միայնակ բյուրեղներն օգտագործվում է բարձաէֆեկտ լազերների արտադրության (արդյունավետության 80 %)։
Արժեքներ
2007 թվականի վերջին և 2008 թվականի սկզբին մետաղական լիթիումի գները 1 կգ կազմում էր 63-66 $:
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Плющев В. Е., Степин Б. Д. Хиմия и технология соединений лития, рубидия и цезия.- մ.-Л.: Хиմия, 1970.- 407
Արտաքին հղումներ
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. 1, 1965
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Книга рекордов Гиннесса для хиմических веществ