Նեոն
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր
Նեոն (Կաղապար:Lang-la, քիմիական նշանը՝ Ne), պարբերական համակարգի երկրորդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Կարգաթիվը՝ 10, ատոմական զանգվածը՝ 20,179։ Նեոնը իներտ գազ Է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p6, p-տարր է։
Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում, որտեղ նրա ծավալային պարունակությունը 1,8•10−3 է (մոտ 7,1•1011 տ)։ Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %) և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ։
Պատմություն
Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ու․ Ռամզայը և Մ․ Թրավերսը[1] (1898)։ Ուսումնասիրելով հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրը, նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ նեոնի բնորոշ կարմիր գծերը։ Տարրին տվեցին «նեոն» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ 1910 թվականի դեկտեմբերին ֆրանսիրացի գյուտարար Ջորջ Կլոդտը ստեղծեց նեոնով լցված գազային լամպ։
Անվան ծագում
Անվանումը ծագել է Կաղապար:Lang-gr - նոր բառից։
Կա մի լեգենդ, համաձայն որի տարրի անվանումը կապված է Ռամզայի տասներեքերորդ որդու՝ Վիլլի հետ, ով հարցրել է հորը, թե ինչ անվանում է պատրաստվում տալ գազին, նշելով, որ նա ցանկանում է տալ իր անունը Կաղապար:Lang-lat -նոր։ Նրա հորը դուր է եկել այդ միտքը, սակայն նա զգացել է, որ neon անունը ավելի լավ կհնչի հունարենով և գազին տրվել է հունարեն անվանումը[2]։
Տարածվածություն
Աշխարհում նեոնը տարածված է անհամաչափ։ Տիեզերքում տարածվածությամբ տարերից 5-րդն է։
Ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում նեոնը անգույն, անհոտ գազ է, որի խտությունը 0 °C-ում և 760 մմ սնդիկի սյան և ճնշման տակ 0,900 կգ/մ³ Է։ Հալման ջերմաստիճանը՝ -248,6 °C, եռմանը՝ -245,9 °C։ Պինդ նեոնը առաջացնում է խորանարդային բյուրեղական ցանց։ Հեղուկ նեոնի խտությունը 1207 կգ/մ³ է։
Էլեկտրական պարպումով գրգռելիս նեոնը ունի նարնջակարմիր լուսարձակում։ 1 լ ջրում 20 °C-ում լուծվում է 10,5 սմ³։ Նեոնի մոլեկուլը միատոմանի է։ Քիմիապես խիստ պասիվ է, նույնիսկ չի հաջողվել ստանալ նրա հիդրատը՝ Ne•6H20։ Ատոմում արտաքին լրացված Էլեկտրոնային թաղանթ և իոնացման մեծ պոտենցիալ (21,56 Էվ) ունենալու պատճառով նեոնի միացությունների ստացումը խիստ դժվար է (որոշ գիտնականների կարծիքով՝ անհնար)։
Իզոտոպներ

Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %),22Ne (9,25 %)[3] և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք ունեն կիսաքայքայման փոքր պարբերություն (օրինակ՝ 17Ne-ի T½ = 0,1 վրկ, 24Ne-ի T½ = 3,4 ր)։
Հաստատվել են մի շարք արդյունավետ ընթացող միջուկային ռեակցիաներ[4], որի ժամանակ այլ տարրերի ատոմները վերափոխվում են 21Ne և 22Ne իզոտոպների.
Ստացում
Նեոնը ստանում են ցածր ջերմաստիճաններում անջատելով օդից։
Կիրառություն
Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Նեոնով լցնում են շիկացման, գազալուսային և ազդանշանային լամպերը։ 40 % նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդը օգտագործվում է ռեկլամային լամպեր լցնելու համար։
Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- P. Häussinger, R. Glatthaar, W. Rhode, H. Kick, C. Benkmann, J. Weber, H.-J. Wunschel, V. Stenke, E. Leicht, H. Stenger։ Noble Gases. In։ Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry. Wiley-VCH, Weinheim 2006 (doi։10.1002/14356007.a17_485).
- Neon. In։ Römpp Online. Georg Thieme Verlag, abgerufen am 19. Juni 2014.
- A. F. Holleman, E. Wiberg, N. Wiberg։ Lehrbuch der Anorganischen Chemie. 102. Auflage. de Gruyter, Berlin 2007, ISBN 978-3-11-017770-1, S. 417–429.
Արտաքին հղումներ
- Նեոնը Webelements-ում
- Նեոնը քիմիական տարրերի հայտնի գրադարանում Կաղապար:Webarchive
- Neon at The Periodic Table of Videos (University of Nottingham)
- WebElements.com – Neon.
- It's Elemental – Neon
- USGS Periodic Table – Neon
- Atomic Spectrum of Neon
- Neon Museum, Las Vegas