Հիմքեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH-։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկալինները։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH- իոնների թվի լինում են միահիմն (NaOH և այլն), երկհիմն Ca(OH)2 և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն հիմքեր են համարվում պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Լյուիսի՝ հիմքեր են չօգտագործված էլեկտրոնային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը[1]։

Հետևյալ բոլոր բանաձերը արտահայտում են հիմքերի տեսակներ.

𝖭𝖧𝟥+𝖧𝟤𝖮𝖭H𝟦++𝖮𝖧

Kb=[𝖭H𝟦+][𝖮𝖧][𝖭𝖧𝟥]=1,79105;

 pKb=logKa=4,75.

𝖯O𝟦𝟥+𝖧𝟤𝖮𝖧𝖯O𝟦𝟤+𝖮𝖧;Kb1=[𝖧𝖯O𝟦𝟤][𝖮𝖧][𝖯O𝟦𝟥]=2,10102;

𝖧𝖯O𝟦𝟤+𝖧𝟤𝖮𝖧𝟤𝖯O𝟦+𝖮𝖧;Kb2=[𝖧𝟤𝖯O𝟦][𝖮𝖧][𝖧𝖯O𝟦𝟤]=1,58107;

𝖧𝟤𝖯O𝟦+𝖧𝟤𝖮𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝖮𝖧;Kb3=[𝖧𝟥𝖯𝖮𝟦][𝖮𝖧][𝖧𝟤𝖯O𝟦]=1,321012.

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ