Քլորիտներ (աղեր)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Քլորիտներ (աղեր), քիմիական միացություններ, քլորային թթվի՝ HClO2 աղեր։ Քլորիտ անիոնն ունի եռանկյուն կառուցվածք (d(ClO) = 0,155 նմ, անկյուն OClO = 111o):

Ստացում

Քլորի երկօքսիդը ալկալիներով մշակելիս ստացվում է քլորիտներ և քլորատներ։

𝟤𝖢𝗅𝖮𝟤+𝟤𝖪𝖮𝖧𝖪𝖢𝗅𝖮𝟤+𝖪𝖢𝗅𝖮𝟥+𝖧𝟤𝖮

Քլորիտներ առանց քլորատների խառնուրդի ստացվում է քլորի երկօքսիդի և նատրիումի պերօքսիդի փոխազդեցությունից։

𝟤𝖢𝗅𝖮𝟤+𝖭𝖺𝟤𝖮𝟤𝟤𝖭𝖺𝖢𝗅𝖮𝟤+𝖮𝟤

Հատկություններ

Նատրիումի քլորիտ

Քլորատները ապիտակ կամ դեղին բյուրեղներ են։ Սովորաբար լավ են լուծվում ջրում, բացի դեղին Ag(ClO2)2 և Pb(ClO2)2. Քլորիտները սովորական պայմաններում անջուր և ջրում լուծված վիճակում կայուն են։ Պինդքլորիտները, հատկապես ծանր մետաղների աղերը տաքացնելիս կամ հարվածի դեպքում քայքայվում են պայթյունով[1]։

Քլորիտների ալկալիական լուծույթները կայուն են մթության մեջ, սակայն լույսի տակ քայքայվում են.

𝟨𝖢𝗅O𝟤𝟤𝖢𝗅O𝟥+𝟦𝖢𝗅+𝟥𝖮𝟤

Թթվային միջավայրում լույսի տակ քայքայման ռեակցիան ընթանում է հետևյալ կերպ.

𝟣𝟢𝖢𝗅O𝟤𝟪𝖢𝗅+𝟤𝖢𝗅O𝟦+𝟥𝖮𝟤

Ալկալիական քլորիտների ջերմակայունությունը աճում է Cs-ից Li, ի տարբերություն ալկալիական մետաղների թթվածնային թթուների մեծ մասի.

Քլորիտները ուժեղ օքսիդիչներ են։ Թթվային միջավայրում կարող են օքսիդացնել Вr մինչև Вr2, և NO2 մինչև NO3 (բայց չեն փոխազդում N2O հետ)։ Ջրածնի պերօքսիդը օքսիդացնում են մինչև О2:

Կիրառություն

Ազատ քլորային թթուն՝ HClO2 անգույն, անկայուն, մեղմ օքսիդացնող թթու է, որն առկա է միայն ջրային նոսր լուծույթներում։ Քլորատները սպիտակեցնող նյութեր են։ Հատկապես մեծ նշանակություն ունի NaClO2:

Գրականություն

  • Ахметов Н. С. «Общая и неорганическая химия» М.: Высшая школа, 2001
  • Реми Г. «Курс неорганической химии» М.: Иностранная литература, 1963

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ