Քլորատներ
Jump to navigation
Jump to search


Քլորատներ, քլորական թթվի՝ НСlO3, աղերը։ Քիմիական բանաձև՝ (ClO₃)⁻։ Մեծ մասամբ կայուն, ջրում լուծելի բյուրեղական նյութեր են։ Տաքացնելիս քայքայվում են, կատալիզատորների առկայությամբ՝ O2 անջատելով։ օքսիդիչներ են, օրգանական և այլ հեշտ օքսիդացող նյութերի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Կալիումի քլորատը (բերտոլետյան աղ)՝ КСlO3, օգտագործվում է լուցկու և պայթուցիկ նյութերի, նատրիումի քլորատը (NaClO3)՝ այլ քլորատների և պերքլորատների արտադրության համար։ Կալցիումի քլորատը՝ Са(СlO3)2, օգտագործվում է որպես հերբիցիդ և տերևաթափ միջոց, մագնեզիումի քլորատը՝Mg(ClO3)2՝, բամբակենու տերևները հեռացնելու, նաև արևածաղկի, բրնձի և այլ կուլտուրաների նախաբերքահավաքային չորացման համար։
Ստացումը
- Մետաղական հիդրոքսիդների քլորացում (տաք լուծույթով).
- Քլորատների ռեաակցիաների փոխանակումը մեկ այլ աղերով
- Մետաղական քլորիդների էլեկտրտաքիմիական օքսիդացումը ջրային լուծույթներում