Մագնեզիում
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմն էլեկտրոնային շերտում ունի ns² կառուցվածքը, այսինքն s-տարրեր են։ Ենթախմբում բոլոր տարերը մետաղական տարրեր են, ատոմային համարի մեծացման հետ մետաղական հատկություններն ուժեղանում են, որը կապված է ատոմների շառավիղի մեծացման և իոնացման էներգիայի փոքրացման հետ։
Բնության մեջ
Մագնեզիումի կլարկն - 1,95 % (19,5 կգ/մ)։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝
- Ծովի ջուր - (Mg 0,12-0,13 %),
- Կառնալիտ - MgCl² • KCl • 6H2O (Mg 8,7 %),
- Բիշոֆիտ - MgCl2 • 6H2O (Mg 11,9 %),
- Կիզերիտ - MgSO4 • H2O (Mg 17,6 %),
- Դառն աղ - MgSO4 • 7H2O (Mg 16,3 %),
- Կաինիտ — KCl • MgSO4 • 3H2O (Mg 9,8 %),
- Մագնեզիտ — MgCO3 (Mg 28,7 %),
- Դոլոմիտ — CaCO3·MgCO3 (Mg 13,1 %),
- Բրուսիտ — Mg(OH)2 (Mg 41,6 %)։
Երկրակեղևում կազմում է մոտ 2%։ Հանդիպում է հիմնականում կարբոնատների (MgCO3, CaCO3), սուլֆատների (MgSO4՝ ծովի ջուր) սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։
Ստացում
Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl.
Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով.
Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։
Ֆիզիկական հատկություններ
Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով, բյուրեղացանցի տվյալներն են՝ a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ, Z = 2: Սովորական պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:
Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։
Քիմիական հատկություններ
Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։
Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։
Այս հիդրիդները քայքայվում են ջրի ազդեցությամբ՝ ենթարկվելով հիդրոլիզի.
Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Օրինակ՝
Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ.
Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին.
Օքսիդիչ թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի վերականգնման արգասիք.
Կիրառություն
Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։
Համաձուլվածքներ
Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի ձուլակտորի գինը 2006 թվականին կազմել է 3 դոլլար։
Միացություններ
Մագնեզիումի օքսիդները սպիտակ փոշիներ են։ Ստանում են համապատասխան կարբոնատների ջերմային քայքայմամբ.
Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։
Մագնեզիումի հիդրօքսիդը կարելի է ստանալ աղի և որևէ ալկալու փոխազդեցությունից։ Օրինհակ՝
Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։
Մագնեզիումի աղերը
Ունեն մեծ կիրառություն, հատկապես սուլֆատները և կարբոնատները։ Մեծ քանակությամբ մագնեզիումի սուլֆատ՝ MgSO4, պարունակվում է ծովի ջրում։ Յոթջրյա բյուրեղահիդրատը՝ MgSO4 • 7H2O «դառն աղ» անվամբ հայտնի է որպես լուծողական։
Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։
Բժշկության մեջ
Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։
Մագնեզիում կիրառման նորմերի աղյուսակ
| Սեռ | Տարիք | Օրական օգտագործվող մագնեզիումի նորմերը[1],մգ/օր | Թույլատրելի վերին սահմանը մգ/օր |
|---|---|---|---|
| Նորածիններ | 0-ից մինչև 6 ամիս | 30 | Չի գնահատել |
| Նորածիններ | 7-ից մինչև 12 ամիս | 75 | Չի գնահատել |
| Երեխաներ | 1-ից մինչև 3 տարեկան | 80 | 145 |
| Երեխաներ | 4-ից մինչև 8 տարեկան | 130 | 240 |
| Երեխաներ | 9-ից մինչև 13 տարեկան | 240 | 590 |
| Աղջիկներ | 14-ից մինչև 18 տարեկան | 360 | 710 |
| Երիտասարդներ | 14-ից մինչև 18 տարեկան | 410 | 760 |
| Տղամարդիկ | 19-ից մինչև 30 տարեկան | 400 | 750 |
| Տղամարդիկ | 31 տարի և մեծ | 420 | 770 |
| Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
| Կանայք | 31 год и старше | 320 | 670 |
| Հղի կանայք | 14 մինչև 18 տարեկան | 400 | 750 |
| Հղի կանայք | 19 մինչև 30 տարեկան | 350 | 700 |
| Հղի կանայք | 31 год и старше | 360 | 710 |
| Կրծքով կերակրող կանայք | 14 մինչև 18 տարեկան | 360 | 710 |
| Կրծքով կերակրող Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
| Կրծքով կերակրող Կանայք | 31 տարի և մեծ | 320 | 670 |
Ծանոթագրություններ
Գրականություն
- Эйдензон М. А., Магний, М., 1969; Тихонов В. Н.
- Аналитическая химия магния, М., 1973 Иванов А. И., Ляндрес М. Б., Прокофьев О. В.
- Производство магния, М., 1979. С. И. Дракин. П. М. Чукуров.
- Дэвис А. Нутрицевтика. Питание для жизни, здоровья и долголетия. — М.: Саттва, Институт трансперсональной психологии, 2004. — С.180—188. — ISBN.5-93509-021-X
- Минделл Э. Справочник по витаминам и минеральным веществам. — М.: Медицина и питание, 2000. — С.83—85. — ISBN.5-900059-03-0