Մագնեզիումի սուլֆատ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Մագնեզիումի սուլֆատ, մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք աղը։ , անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2660 կգ/մ³, 1100-1200 °C-ում քայքայվում է։ 100 գ ջրում լուծվում է 33, 7 գ (20 °C)։ Առաջացնում է 1—7 և 12 մոլեկուլ ջուր պարունակող բյուրեղահիդրատներ։ Ջրային լուծույթներից բյուրեղանում է (20 °C)։ Բնության մեջ հանդիպում է կիզերիտ՝ , և էպսոմիտ՝ (դառը աղ) միներալների ձևով։ Մագնեզիումի սուլֆատ ստանում են ծովային աղաջրերից և աղային պինդ նստվածքներից։ Օգտագործում են ստանալու համար (ծծմբական թթվի արտադրություն), ինչպես նաև ցեմենտների արտադրությունում, տեքստիլ, թղթի արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։ Բժշկության մեջ կիրառվում է որպես ցավը հանգստացնող, հակաջղաձգային, սպազմոլիտիկ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Փոքր դոզաներով մագնեզիումի սուլֆատի պարբերաբար ներընդունումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։
Ստացումը
- Ծծմբական թթվի և համապատասխանաբար մագնեզիումի օքսիդի, հիդրօքսիդի և կարբոնատի փոխազդեցությունից։
- Փոխանակման ռեակցիաների միջոցով։
- Անջուր մագնեզիումի սուլֆատը ստանում են բյուրեղահիդրատի չորացումից։
Քիմիական հատկությունները
- Բարձր ջերմաստիճանում քայքայվում է
- Կոնցենտրացված ծծմբական թթվի հետ առաջացնում է հիդրոսուլֆատներ։
- տաքացնելիս MgSOԿաղապար:Sub•HԿաղապար:SubSOԿաղապար:Sub և MgSOԿաղապար:Sub•3HԿաղապար:SubSOԿաղապար:Sub քիմիական նյութերի կառուցվածքից անջատվում են սոլվատները։
- Տաքացնելիս փոխազդում է ջրածնի սուլֆիդի և սիլիցիումի (IV) օքսիդի հետ։
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Մագնեզիումի միացություններ Կաղապար:Սուլֆատներ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ