Մագնեզիումի քլորիդ
Մագնեզիումի քլորիդ երկատոմ անօրգանական միացություն է` կազմված մագնեզիում և քլոր տարրերի ատոմներից։ Աղաթթվի մագնեզիումական աղն է։ Քիմիական բանաձևը՝ է։ Լավ է լուծվում ջրում և էթանոլում։
Ֆիզիկական հատկություններ
Անգույն բյուրեղային նյութ է, խտությունը 2,316 գ/սմ³ է, հալման ջերմաստիճանը 713 °C, եռման ջերմաստիճանը 1412 °C: Մագնեզիումի քլորիդը բավականին խոնավածուծ (հիգրոսկոպիկ) է, լուծելիությունը ջրում 20 °C-ում ըստ զանգվածի 35,3% է։ Մագնեզիումի քլորիդն առաջացնում է բյուրեղահիդրատներ 1, 2, 4, 6, 8 և 12 ջրի մոլեկուլներով։ −3,4-ից 116,7 °C ջերմաստիճանը կայուն է բյուրեղահիդրատը, որը բնության մեջ հանդիպում է բիշոֆիտ հանքի տեսքով։ Մեծ քանակով ստացվում է ծովի ջրի շոգիացման միջոցով։ Մագնեզիումի քլորիդն առաջացնում է կրկնակի աղեր, որոնցից շատ կարևոր է կարնոլիթը՝ , որը մագնեզիումի և կալիումի քլորիդի ստացման համար հումք է հանդիսանում։
Քիմիական հատկություններ
Նատրիումի կարբոնատը ջրային լուծույթում հիդրոլիզվում է ապահովելով միջավայրի հիմնային ռեակցիան։ Նատրիումի կարբոնատի հիդրոլիզի կրճատ իոնային հավասարումն է՝
Ածխաթթվի դիսոցման հաստատունը առաջին փուլի համար 4,5Կաղապար:E է։ Ածխաթթուն անկայուն և թույլ թթու է։ Նատրիումի կարբոնատի և թթուների փոխազդեցությունից առաջանում է ածխաթթու, որն անմիջապես քայքայվում է վերածվելով ածխածնի երկօքսիդի և ջրի։
Ստացում
Անջուր մագնեզիումի քլորիդի ստացման համար բիշոֆիտը ջրազրկում են մինչև , ապա 100—200 °C-ում չորացնում են քլորաջրածնի հոսքում։
Mg(OH)2 + 2 HCl → MgCl2 + 2 H2O
Որպես կողմնակի նյութ ստացվում է տիտանի քառաքլորիդի վերականգնումից։
Կիրառություն
- Մեծ մասամբ կիրառվում է մետաղական մագնեզիումի ստացման համար։ Իսկ MgCl2·6H2O կիրառվում է մագնեզիումացված ցեմենտի ստացման մեջ։
- Օգտագործվում է սառույցի և ձյան ծածկույթը հալեցնող խառնուրդում որպես հավելանյութ։ Արդյունքում փոխազդում է ձյան հետ հալեցնելով այն։ Ունի վտանգավորության 3-րդ աստիճան և ագրեսիվ կոռոզիոն հատկություն[1]։
Սննդի անվտանգություն
Մագնեզիումի քլորիդը գրանցված է որպես սննդային հավելում՝ E511: Հանդիսանում է «նիգարիի» (ճապ.՝ 苦汁, բառացի՝ «դառը հյութ») խիտ աղային լուծույթի հիմնական բաղադրիչը, որը ստացվում է ծովի խորքային ջրերի շոգիացումից և ծովային աղի անջատումից հետո։ Նիգարի բաղադրության մեջ քիչ քանակներով մտնում են բազմաթիվ օգտակար հանքային նյութեր՝ նատրիումի քլորիդ, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ և այլն։ Նիգարին օգտագործվում է տոֆու պատրաստելու համար սոյայի կաթից կաթնաշոռ ստանալիս[2]։
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ
- ↑ ГОСТ 55067-2012
- ↑ [1] Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-jaԿաղապար:V