Կալիումի քլորատ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Կալիումի քլորատ (Բերթոլեի աղ) — KCIO3, քլորական թթվի կալիումական աղ։ Անգույն բյուրեղներ, խտությունը՝ 2320 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 356° С, թունավոր է, ջրում վատ է լուծվում (մոտ 7,5 գ` 100 գ ջրում, 20 °C–ում)։ Կալիումի քլորատը օքսիդիչ է, ծծմբի, ֆոսֆորի, ածխածնի և օրգանական նյութերի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ։ Ստացվում է KCl-ի ջրային լուծույթի էլեկտրոլիզով։ Օգտագործվում է լուցկու արդյունաբերությունում և պիրոտեխնիկայում, նաև քիմիական աշխատանոցում թթվածին ստանալու համար, իսկ բժշկության մեջ՝ որպես ախտահանիչ։

Պատմություն

Առաջին անգամ ստացվել է 1786 թվականին Կլոդ Բերթոլեի կողմից (այստեղից էլ անվանումը` Բերթոլեի աղ), քլորը, տաք խտացրած կալիումի հիդրօքսիդով անց կացնելով։

𝟨𝖪𝖮𝖧+𝟥𝖢𝗅𝟤𝖪𝖢𝗅𝖮𝟥+𝟧𝖪𝖢𝗅+𝟥𝖧𝟤𝖮

Քիմիական հատկություններ

Տաքացնելիս (400°С) քայքայվում է՝ առաջացնելով KCIO4, ավելի բարձր ջերմաստիճաններում (550- 600°С)՝ կալիումի քլորիդ և թթվածին։

𝟦𝖪𝖢𝗅𝖮𝟥𝟥𝖪𝖢𝗅𝖮𝟦+𝖪𝖢𝗅 (400 °C);
𝖪𝖢𝗅𝖮𝟦𝖪𝖢𝗅+𝟤𝖮𝟤 (550—620 °C)

Կատալիզատորների (MnO2,Fe2O3,CuO) առկայությամբ քայքայվում է ավելի ցածր ջերմաստիճաններում (200 °C)։

𝟤𝖪𝖢𝗅𝖮𝟥𝟤𝖪𝖢𝗅+𝟥𝖮𝟤 (150—300 °C, կատ. MnO2)

Ջրասպիրտային լուծույթում ռեակցիայի մեջ է մտնում ամոնիումի սուլֆատի հետ, առաջացնելով ամոնիումի քլորատ։

(𝖭𝖧𝟦)𝟤𝖲𝖮𝟦+𝟤𝖪𝖢𝗅𝖮𝟥  𝟤𝖭𝖧𝟦𝖢𝗅𝖮𝟥+𝖪𝟤𝖲𝖮𝟦

Կիրառում

Այրվող նյութեր

Կալիումի քլորատի խառնուրդները վերականգնիչների հետ (ֆոսֆոր, ծծումբ, օրգանական միացություններ) պայթուցիկ և զգայուն են շփման, հարվածների նկատմամբ։ Զգայունությունը ավելանում է բրոմատների և ամոնիումի աղերի առկայությամբ։ Բերթոլեի աղի հետ բաղադրության բարձր զգայունության պատճառով, նրանք գրեթե չեն օգտագործվում արդյունաբերական և ռազմական պայթուցիկ նյութերի արտադրության համար։ Երբեմն օգտագործվում է հրարվեստում, որպես քլորատի աղբյուր, մտնում է լուցկու գլխիկի այրվող նյութի բաղադրության մեջ։

Բժշկության մեջ

Որոշ ժամանակ կալիումի քլորատի լուծույթները կիրառվում էին թույլ հականեխիչի տեղ, արտաքին դեղամիջոց կոկորդ ողողելու համար։

Թունավորություն

Կալիումի քլորատի մահացու չափը կազմում է 1գ/կգ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ