Ամոնիումի սուլֆատ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ամոնիումի սուլֆատ, (Կաղապար:Lang-la), (NH4)2SO4) ամոնիումի ծծմբաթթվական չեզոք աղը։
Ֆիզիկական հատկություններ
Անգույն, ջրում լավ լուծվող (20 °C-ում՝ 43 %) բյուրեղներ են[1], խտությունը՝ 1770 կգ/մ3[2]։
Լուծելիությունը ջրում (գ/100 մլ)[3].
- 70,1 (0 °C)
- 72,7 (10 °C)
- 75,4 (20 °C)
- 76,9 (25 °C)
- 78,1 (30 °C)
- 81,2 (40 °C)
- 84,3 (50 °C)
- 87,4 (60 °C)
- 94,1 (80 °C)
- 102 (100 °C).
Քիմիական հատկություններ
Ջրային լուծույթը թթվային է։ 218 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ առաջացնելով ամոնիումի թթու սուլֆատ՝NH4HSO4,
- .
իսկ 357 °C-ից բարձր ջերմաստիճաններում՝ ծծմբական թթու։
Ստացում
Ամոնիումի սուլֆատ ստացվում է ամոնիակի և ծծմբական թթվի փոխազդմամբ։ Տարածված և լավորակ ազոտական պարարտանյութ է։ Ունի ֆիզիկական լավ հատկություններ։
Կիրառում
Չոր վիճակում հեշտությամբ կարելի է ցրել ձեռքով և շարքացանով։ Որպես պարարտանյութ օգտագործվում է նաև ամոնիումի սուլֆատի ամոնիակաջրային լուծույթը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Calculators։ surface tensions Կաղապար:Webarchive, and densities, molarities and molalities Կաղապար:Webarchive of aqueous ammonium sulphate