Սուլֆատներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Սուլֆատներ (Կաղապար:Lang-lat — ծծումբ),

1․ անօրգանական սուլֆատներ, ծծմբական թթվի չեզոք՝ M2SO4 և թթու՝ MHSO4 աղերը (M-ը միարժեք մետաղ է)։ Բյուրեղական, մեծ մասամբ անգույն, ջրում լուծվող նյութեր են։ Պինդ վիճակում անջատվել են միայն ակտիվ մետաղների (Na, К և այլն) թթվային սուլֆատներ, որոնք դյուրահալ, ջրում լուծելի նյութեր են։ Ջրում չեն լուծվում բարիումի(Ba) և ռադիումի(Ra) սուլֆատներ, քիչ են լուծվում ստրոնցիումի(Sr), կալցիումի(Ca), կապարի(Pb) և այլ սուլֆատներ։ Մի քանի ծանր մետաղների սուլֆատներ կոչվում են արջասպներ։ Սուլֆատները բնության մեջ տարածված միներալներ են (մոտ 150 տեսակ), որոնցից առավել տարածված են անհիդրիտը, բարիտը, գիպսը, ալունիտը, ցելեստինը, միրաբիլիտը, պաղչեղները և այլն, որոնցից շատերը կրկնակի աղեր են։ Չեզոք սուլֆատներ ստանում են ծծմբական թթվի և մետաղների, նրանց օքսիդների, հիդրօքսիդների կամ կարբոնատների փոխազդեցությամբ։ Սուլֆատները լայնորեն կիրառվող նյութեր են (Ամոնիումի սուլֆատ, Բարիումի սուլֆատ, Կալիումի սուլֆատ, սուլֆատ, Մագնեզիումի սուլֆատ, Նատրիումի սուլֆատ, Պղնձի սուլֆատ

2․ օրգանական սուլֆատները, ալկիլծծմբական թթվի՝ ROSO3H աղերը և դիալկիսուլֆատները՝ ծծմբական թթվի չեզոք էսթերները՝ (RO)2SO2։ Դիալկիլսուլֆատները դժվարաեռ հեղուկներ են, ալկալիների ներկայությամբ առաջացնում են սպիրտներ։ Դիալկիլսուլֆատների հոմոլոգիական շարքի առաջին անդամները ջրում լուծելի են և օգտագործվում են որպես ալկիլացնող ագենտներ։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Սուլֆատներ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ