Լորենցի ձևափոխություններ

testwiki-ից
13:40, 13 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լորենցի ձևափոխություններ, որևէ պատահարի տարածաժամանակային կոորդինատների ձևափոխությունները՝ հաշվարկման մի իներցիալ համակարգից մյուսին անցնելիս։ Առաջինը ստացել է գերմանացի ֆիզիկոս Վոլդեմար Ֆոխտը (1850–1919) 1887 թվականին, իսկ հետագայում (1904), նրանից անկախ, արտածել է Հենդրիկ Անտոն Լորենցը՝ իբրև այնպիսի ձևափոխություններ, որոնց նկատմամբ դասական միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի հավասարումները պահպանում են իրենց տեսքը։

Անրի Պուանկարեի առաջարկությամբ այդ ձևափոխությունները կոչվել են Լորենցի անունով։

Ժամանակի և տարածության գաղափարի ճշգրտումից հետո պարզվել է, որ մեխանիկայի հավասարումները նույնպես ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ 1905 թվականին Ալբերտ Այնշտայնը արտածել է Լորենցի ձևափոխությունները, ելնելով հարաբերականության հատուկ տեսության հիմքը կազմող երկու պոստուլատներից՝ հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերի հավասարազորությունից և լույսի աղբյուրի շարժման նկատմամբ լույսի տարածման (վակուումում) արագության անկախությունից։

Մասնավոր դեպքում, երբ հաշվարկման K(x,y,z,t) և K´(x´,y´,z´,t´) իներցիալ համակարգերի համապատասխան առանցքները զուգահեռ են, և K´-ը շարժվում է K-ի նկատմամբ հաստատուն v արագությամբ ( x առանցքի ուղղությամբ), ապա K-ից K´–ին անցնելիս Լորենցի ձևափոխություններն ունեն հետևյալ տեսքը ․

x´=xvt1v2/c2

y´=y

z´=z

t´=tvx/c21v2/c2

(c-ն լույսի արագությունն է վակուումում)։ vx արագությունների դեպքում Լորենցի ձևափոխությունները վերածվում են Գալիլեյի ձևափոխությունների։ Կաղապար:Հարաբերականության տեսություն Կաղապար:ՀՍՀ