Նատրիումի ֆտորիդ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի ֆտորիդ, անօրգանական երկտարր միացություն, քիմիական բանաձևն է՝ [1]: Սպիտակ բյուրեղային նյութ[2]։
Ֆիզիկական հատկություններ
Նատրիումի ֆտորիդը անգույն, խորանարդաձև բյուրեղավանդակով միացություն է, (a = 0,46344 նմ, տարածական խումբ, Fm3m, Z=4)[3]: Լուծվում է ջրում, անջուր ֆտորաջրածնում (HF)[4][5]: Բյուրեղահիդրատներ չի առաջացնում[6]։
Ստացում
Բնության մեջ հանդես է գալիս հազվադեպ հանդիպող վիլլիոմիտ հանքանյութի տեսքով[7][8]։ Մուգ կարմիր, մուգ վարդագույն, հազվադեպ հանդիպող անգույն բյուրեղներում պարունակվում է քիչ քանակությամբ NaF, որոնք հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և Կոլսկի թերակղզում[9]։ NaF հանդիպում է նաև հրաբխային մագմայում և պարունակվում է նեֆելինային սիենիտների բաղադրության մեջ[10]։ Արդյունաբերության մեջ նատրիումի ֆտորիդ ստանում են հեկսաֆտորսիլիկատի հիմնային հիդրոլիզից[11]։
ալկալու ավելցուկի դեպքում.
Նատրիումի ֆտորիդի համաշխարհային արտադրությունը տարեկան կազմում է մոտավորապես 10000 տոննա[12]։ Ալկալու և թթվի անմիջական փոխազդեցությունից.
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նատրիումի ֆտորիդի ստացումը պարզ նյութերից[13].
ռեակցիան ընթանում է բուռն կերպով[14][15][16]։ Պլավիկյան թթուն քայքայում է առավել թույլ թթուների առաջացրած աղերը[17][18].
Նատրիումի հիդրօքսիդը կարող է քայքայել առավել թույլ հիմքերի առաջացրած աղերը.
Նատրիումի դիֆտորհիդրատի քայքայումից 350 °C ջերմաստիճանի դեպքում.
Կալիումի հեպտաֆտորոնեոբատի և նատրիումի մինչև 1100 °C շիկացումից ստացվում է մաքուր նեոբիտ, կալիումի ֆտորիդ և նատրիումի ֆտորիդ.
Քիմիական հատկություն
Լուծույթներում նատրիումի ֆտորիդը հիդրոլիզվում է ըստ անիոնի.
Հիդրոլիզի աստիճանը մեծ չէ, այնպես ինչպես վերջին ռեակցիայում՝ pK = 10,8[19]: Նատրիումի ֆտորիդը փոխազդում է ֆտորաջրածնական թթվի հետ (HF), առաջացնելով՝ նատրիումի երկֆտորհիդրատ[20].
HF-ի ավելցուկի դեպքում առաջանում են նատրիումի բարձրագույն հիդրոֆտորիդներ[21]։
առավել շատ են հանդիպում n = 1÷4 միացությունները[22][23][24] : Ուժեղ չցնդող թթուները քայքայում են նատրիումի ֆտորիդը[25].
Պինդ լիթիումի հիդրօքսիդը՝ լիթիումի ֆտորիդի վատ լուծելիության շնորհիվ քայքայում է նատրիումի ֆտորիդը[26]։
Առաջացնում է հեքսաֆտորսիլկատներ և հեքսաֆտորալյումինատներ[24].
Նատրիումի ֆտորիդի հալույթը հանդիսանում է էեկտրոլիտ, այն կարելի է էլեկտրոլիզել՝ ստանալով պարզ նյութեր[27].
Կիրառություն
Նատրիումի ֆտորիդը և ֆտորապատիտը, որը ևս պարունակում է նատրիումի ֆտորիդ, կիրառվում են ատամի էմալի ամրացման նպատակով, որի մեջ պարունակվում է նույն ֆտորապատիտը։ Բացի ատամի մածուկների մեջ ֆտորի ավելացումից, ստեղծվում են նաև ֆտորացված խմելու ջուր։ Ատամի մածուկը հաճախ պարունակում է նատրիումի ֆտորիդ, որն անհրաժեշտ է կարիեսի կանխարգելմանը։ Բացի դրանից նատրիումի ֆտորիդը կիրառվում է որպես մաքրող միջոց։ Օգտագործվում է նաև քիմիական արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ մետալուրգիայի սինթեզման ժամանակ։ Նատրիումի ֆտորիդը ֆրեոնի սինթեզի համար հանդիսանում է ազդանյութ։ Նատրիումի ֆտորիդը կիրառվում է դեղորայքային արտադրության մեջ և բիոքիմիայում։ Ֆտորիդ իոնները կանգնեցնում են գլիկոլիզը։ Նատրիումի ֆտորիդը հաճախ օգտագործում են յոդաքացախաթթվի հետ։ Նատրիումի ֆտորիդը կիրառվում է՝ որպես մետաղների մշակման և ալյումինապատման համար օգտագործվող բաղադրիչ նյութ, նյութ զոդման համար, ապակիների, էմալի, կերամիկայի ամրացման մեջ, հատուկ տեսակի թղթերի բաղադրության մեջ մտնող որոշակի բաղադրիչ, որպես հակահրդեհային բաղադրիչ։
Ծանոթագրություններ
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Lewis, R.J. Sax's Dangerous Properties of Industrial Materials. 10th ed. Volumes 1–3 New York, NY: John Wiley & Sons Inc., 1999., p. 3248
- ↑ Կաղապար:Vcite journal
- ↑ Կաղապար:Citation
- ↑ NaF MSDS. hazard.com
- ↑ CDC - NIOSH Pocket Guide to Chemical Hazards
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Citation
- ↑ vcite book |url=http://nhmrc.gov.au/_files_nhmrc/file/publications/synopses/Eh41_Flouridation_PART_A.pdf |format=PDF |year=2007 |title=A systematic review of the efficacy and safety of fluoridation |author=National Health and Medical Research Council (Australia) |isbn=1-86496-415-4 }} Summary: Կաղապար:Vcite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 24,0 24,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Citation