Նատրիումի ֆտորիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի ֆտորիդ, անօրգանական երկտարր միացություն, քիմիական բանաձևն է՝ NaF[1]: Սպիտակ բյուրեղային նյութ[2]։

Ֆիզիկական հատկություններ

Նատրիումի ֆտորիդը անգույն, խորանարդաձև բյուրեղավանդակով միացություն է, (a = 0,46344 նմ, տարածական խումբ, Fm3m, Z=4)[3]: Լուծվում է ջրում, անջուր ֆտորաջրածնում (HF)[4][5]: Բյուրեղահիդրատներ չի առաջացնում[6]։

Ստացում

Բնության մեջ հանդես է գալիս հազվադեպ հանդիպող վիլլիոմիտ հանքանյութի տեսքով[7][8]։ Մուգ կարմիր, մուգ վարդագույն, հազվադեպ հանդիպող անգույն բյուրեղներում պարունակվում է քիչ քանակությամբ NaF, որոնք հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և Կոլսկի թերակղզում[9]։ NaF հանդիպում է նաև հրաբխային մագմայում և պարունակվում է նեֆելինային սիենիտների բաղադրության մեջ[10]։ Արդյունաբերության մեջ նատրիումի ֆտորիդ ստանում են հեկսաֆտորսիլիկատի հիմնային հիդրոլիզից[11]։

  • 𝖭𝖺𝟤𝖲𝗂𝖥𝟨+𝟦𝖭𝖺𝖮𝖧𝟨𝖭𝖺𝖥+𝖲𝗂𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮

ալկալու ավելցուկի դեպքում.

  • 𝖭𝖺𝟤𝖲𝗂𝖥𝟨+𝟪𝖭𝖺𝖮𝖧𝟨𝖭𝖺𝖥+𝖭𝖺𝟦𝖲𝗂𝖮𝟦+𝟦𝖧𝟤𝖮

Նատրիումի ֆտորիդի համաշխարհային արտադրությունը տարեկան կազմում է մոտավորապես 10000 տոննա[12]։ Ալկալու և թթվի անմիջական փոխազդեցությունից.

  • 𝖭𝖺𝖮𝖧+𝖧𝖥𝖭𝖺𝖥+𝖧𝟤𝖮

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նատրիումի ֆտորիդի ստացումը պարզ նյութերից[13].

  • 𝟤𝖭𝖺+𝖥𝟤𝟤𝖭𝖺𝖥

ռեակցիան ընթանում է բուռն կերպով[14][15][16]։ Պլավիկյան թթուն քայքայում է առավել թույլ թթուների առաջացրած աղերը[17][18].

  • 𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥+𝟤𝖧𝖥𝟤𝖭𝖺𝖥+𝖢𝖮𝟤+𝖧𝟤𝖮

Նատրիումի հիդրօքսիդը կարող է քայքայել առավել թույլ հիմքերի առաջացրած աղերը.

  • 𝖭𝖺𝖮𝖧+𝖭𝖧𝟦𝖥𝖭𝖺𝖥+𝖭𝖧𝟥+𝖧𝟤𝖮

Նատրիումի դիֆտորհիդրատի քայքայումից 350 °C ջերմաստիճանի դեպքում.

  • 𝖭𝖺(𝖧𝖥𝟤)270400oC𝖭𝖺𝖥+𝖧𝖥

Կալիումի հեպտաֆտորոնեոբատի և նատրիումի մինչև 1100 °C շիկացումից ստացվում է մաքուր նեոբիտ, կալիումի ֆտորիդ և նատրիումի ֆտորիդ.

  • 𝖪𝟤[𝖭𝖻𝖥𝟩]+𝟧𝖭𝖺1100oC𝖭𝖻+𝟤𝖪𝖥+𝟧𝖭𝖺𝖥

Քիմիական հատկություն

Լուծույթներում նատրիումի ֆտորիդը հիդրոլիզվում է ըստ անիոնի.

  • 𝖭𝖺𝖥+𝟦𝖧𝟤𝖮[𝖭𝖺(𝖧𝟤𝖮)𝟦]++𝖥
  • 𝖥+𝖧𝟤𝖮𝖧𝖥+𝖮𝖧

Հիդրոլիզի աստիճանը մեծ չէ, այնպես ինչպես վերջին ռեակցիայում՝ pK = 10,8[19]: Նատրիումի ֆտորիդը փոխազդում է ֆտորաջրածնական թթվի հետ (HF), առաջացնելով՝ նատրիումի երկֆտորհիդրատ[20].

  • 𝖭𝖺𝖥+𝖧𝖥𝖭𝖺(𝖧𝖥𝟤)

HF-ի ավելցուկի դեպքում առաջանում են նատրիումի բարձրագույն հիդրոֆտորիդներ[21]։

  • 𝖭𝖺𝖥+𝗇𝖧𝖥𝖭𝖺[𝖥(𝖧𝖥)𝗇]

առավել շատ են հանդիպում n = 1÷4 միացությունները[22][23][24] : Ուժեղ չցնդող թթուները քայքայում են նատրիումի ֆտորիդը[25].

  • 𝟤𝖭𝖺𝖥+𝖧𝟤𝖲𝖮𝟦>100oC𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟦+𝟤𝖧𝖥

Պինդ լիթիումի հիդրօքսիդը՝ լիթիումի ֆտորիդի վատ լուծելիության շնորհիվ քայքայում է նատրիումի ֆտորիդը[26]։

  • 𝖭𝖺𝖥+𝖫𝗂𝖮𝖧𝖭𝖺𝖮𝖧+𝖫𝗂𝖥

Առաջացնում է հեքսաֆտորսիլկատներ և հեքսաֆտորալյումինատներ[24].

  • 𝟤𝖭𝖺𝖥+𝖧𝟤[𝖲𝗂𝖥𝟨]𝖭𝖺𝟤[𝖲𝗂𝖥𝟨]+𝟤𝖧𝖥
  • 𝟥𝖭𝖺𝖥+𝖠𝗅𝖥𝟥𝖭𝖺𝟥[𝖠𝗅𝖥𝟨]

Նատրիումի ֆտորիդի հալույթը հանդիսանում է էեկտրոլիտ, այն կարելի է էլեկտրոլիզել՝ ստանալով պարզ նյութեր[27].

  • 𝟤𝖭𝖺𝖥 e𝟤𝖭𝖺+𝖥𝟤

Կիրառություն

Նատրիումի ֆտորիդը և ֆտորապատիտը, որը ևս պարունակում է նատրիումի ֆտորիդ, կիրառվում են ատամի էմալի ամրացման նպատակով, որի մեջ պարունակվում է նույն ֆտորապատիտը։ Բացի ատամի մածուկների մեջ ֆտորի ավելացումից, ստեղծվում են նաև ֆտորացված խմելու ջուր։ Ատամի մածուկը հաճախ պարունակում է նատրիումի ֆտորիդ, որն անհրաժեշտ է կարիեսի կանխարգելմանը։ Բացի դրանից նատրիումի ֆտորիդը կիրառվում է որպես մաքրող միջոց։ Օգտագործվում է նաև քիմիական արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ մետալուրգիայի սինթեզման ժամանակ։ Նատրիումի ֆտորիդը ֆրեոնի սինթեզի համար հանդիսանում է ազդանյութ։ Նատրիումի ֆտորիդը կիրառվում է դեղորայքային արտադրության մեջ և բիոքիմիայում։ Ֆտորիդ իոնները կանգնեցնում են գլիկոլիզը։ Նատրիումի ֆտորիդը հաճախ օգտագործում են յոդաքացախաթթվի հետ։ Նատրիումի ֆտորիդը կիրառվում է՝ որպես մետաղների մշակման և ալյումինապատման համար օգտագործվող բաղադրիչ նյութ, նյութ զոդման համար, ապակիների, էմալի, կերամիկայի ամրացման մեջ, հատուկ տեսակի թղթերի բաղադրության մեջ մտնող որոշակի բաղադրիչ, որպես հակահրդեհային բաղադրիչ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Արտաքին հղումներ