Ադամսիտ

testwiki-ից
13:55, 3 հունվարի 2022 տարբերակ, imported>Kareyac
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ադամսիտ, քլորհիդրոֆենարսազին, C12H9NAsCl, թունավոր, անհոտ, ջրում չլուծվող, կայուն, դեղին բյուրեղական նյութ (հալման ջերմաստիճանը՝ 195 °C, եռմանը՝ 410 °C)։ Վատ է լուծվում նաև օրգանական լուծիչներում (բացառությամբ ացետոնի)։ Հեշտությամբ ցնդում է՝ Առաջացնելով կայուն ծուխ։ Որպես այդպիսին և վերին շնչառական օրգանները գրգռող մարտական թունավոր նյութ առաջարկվել է առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Ադամսիտով կարելի է լիցքավորել արկեր և ռումբեր։ Իրերի վրա նստած Ադամսիտի փոշին մաքրում են ացետոնով թրջած լաթով, հագուստը՝ թափ տալով։ Գործնական կիրառություն չունի։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Վիքիբառարան Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ