Անտրացեն

testwiki-ից
09:20, 3 ապրիլի 2022 տարբերակ, imported>Kareyac
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Անտրացեն (ածուխ), C14H10 արոմատիկ ածխաջրածին՝ կոնդենսացած օղակներով։ Անտրացենի անգույն, թիթեղաձև բյուրեղները հալվում են 216,6 °C-ում, եռում 351 °C–ում։

Ջրում չի լուծվում, քիչ է լուծվում օրգանական լուծիչներում։ Բյուրեղային վիճակում և լուծույթներում ունի թույլ մանուշակագույև ֆլուորեսցենցում։ Անտրացենի մոլեկուլում ամենից ռեակցուևակ են 9 և 10 («մեգո») ածխածինների ատոմները։ Անտրացենին հատուկ են միացման (ջրածնի առաջին մոլեկուլի միացումը), օքսիդացման (անտրաքինոնի առաջացումը) և որոշ տեղակալման ռեակցիաներ (նիտրացում, հալոգենացում, սալֆացամ)։ Անտրացեն ստանում են քարածխային խեժի ծանր (270 °C–ից 360 °C) ֆրակցիայից («անտրացենային յուղ»)։ Անտրացենը օգտագործվում է անտրարաքինոն ստանալու համար։ Անտրացենի ածանցյալները տարածված են բուսական և կենդանական աշխարհում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ