Ացիլում
Ացիլում, օրգանական միացությունների մեջ ջրածնի ատոմը ացիլ՝ խմբով տեղակալելու ռեակցիա։ Ացիլուման մասնավոր դեպք է ացետիլացումը (օրգ․ միացությունների մոլեկուլներում ջրածնի ատոմը փոխարինում են ացետիլ՝ խմբով)։ Ացիլվում են սպիրտները, թիոսպիրտները, ամինները, ֆենոլները, արոմատիկ ածխաջրածինները ևն։ Ացիլումով ստացվում են շատ արժեքավոր միացություններ, օրինակ՝ ացետիլցելյուլոզ, ասպիրին և այլն։