Ացետիլցելյուլոզ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ացետիլցելյուլոզ, ացետիլթաղանթանյութ, ցելյուլոզի քացախաթթվական էսթերները։ Հիմնական բաղադրիչները առաջնային՝ և երկրորդային՝ ացետատներն են։ Սպիտակ ամորֆ զանգված է, լուսադիմացկուն, չի այրվում։ Հիմքերի և թթուների առկայությամբ հիդրոլիզվում է։ Առաջնային ացետատը լուծվում է սահմանափակ թվով լուծիչներում (քացախաթթու, քլորոֆորմ և մեթիլենքլորիդ)։
Կիրառում
Ացետիլցելյուլոզից պատրաստված թելերը և ժապավենները օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության և մանածագործության մեջ, չփշրվող ապակի՝ «տրիպլեքս» ստանալու համար։ Երկրորդային ացետատը լուծվում է ացետոնում և սպիրտ–ացետոն խառնուրդում։ Ացետիլցելյուլոզը ստացվում է թաղանթանյութը քացախանհիդրիդի հետ, կատալիզատորի առկայությամբ փոխազդելով․ ։ Ցելյուլոզի ացետիլացման վերջնական արդյունքը առաջնային ացետատն է։ Երկրորդային ացետատ ստացվում է առաջնային ացետատը մասնակի հիդրոլիզելով։ Ացետիլցելյուլոզը արտադրվում է նաև Հայաստանում (Երևան)։ Այն մեծ չափերով օգտագործվում է պլաստմասսաներ, լաքեր, չայրվող կինոժապավեններ և ացետատային մետաքս ստանալու համար։ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ