Անագի օքսիդ(II)

testwiki-ից
15:05, 3 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Անագի օքսիդ(II), անօրգանական, բինար քիմիական միացություն՝ կազմված անագից և թթվածնից, քիմիական բանաձևը՝ SnO, սև-կապտավուն բյուրեղ (մեկ այլ տվյալով շագանակագույն-սև[1]

Ֆիզիկական հատկություններ

Մուգ կապույտ բյուրեղ է (գրեթե սև), ունի տետրագոնային համակարգ, կառուցվածքը նման է կապարի օքսիդին (а=0,3802 նմ, с=0,4837 նմ, Z=2, տարածական խումբը՝ P42/nmm)։ 90 ԳՊա–ից ավել ճնշումներում անցնում է շեղանկյուն ձևափոխության (а=0,382 նմ, b=0,361 նմ, с=0,430 նմ, Z=2, տարածական խումբը՝ Рm2n)։

Անագի օքսիդը համարվում է կիսահաղորդիչ, որի ջերմահաղորդականության տեսակը կախված է արտադրության մեթոդից։

Ստացումը

Սնդիկի օքսիդ ստանում են սնդիկի հիդրօքսիդը իներտ մթնոլորտում քայքայելով.

𝖲𝗇(𝖮𝖧)𝟤100oC,N2𝖲𝗇𝖮+𝖧𝟤𝖮

Ստացվում է անագի դիօքսիդից.

𝖲𝗇𝖮𝟤+𝖲𝗇1000oC𝟤𝖲𝗇𝖮

Լաբորատորիայում սնդիկի օքսիդ ստացվում է սնդիկի օքսալատը իներտ մթնոլորտում տաքացնելով.

𝖲𝗇𝖢𝟤𝖮𝟦100oC,N2𝖲𝗇𝖮+𝖢𝖮𝟤+𝖢𝖮

Անագի քլորիդի ու նատրիումի կարբոնատի փոխազդեցությունից.

𝖲𝗇𝖢𝗅𝟤+𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥900oC,N2𝖲𝗇𝖮+𝟤𝖭𝖺𝖢𝗅+𝖢𝖮𝟤

Քիմիական հատկություններ

Անագի օքսիդը օդում կայուն է, բայց հիմնական հատկություններով ամֆոտեր է։ Ջրում քիչ է լուծվում, իսկ հիմքերի լուծույթում հեղուկանում է։ Փոխազդում է ուժեղ և կոնցենտրիկ թթուների հետ.

𝖲𝗇𝖮+𝖧𝟤𝖲𝖮𝟦𝖲𝗇𝖲𝖮𝟦+𝖧𝟤𝖮
𝖲𝗇𝖮+𝟥𝖧𝖢𝗅𝖧[𝖲𝗇𝖢𝗅𝟥]+𝖧𝟤𝖮

Լուծվում է ուժեղ թթուներով՝ առաջացնելով կոմպլեքս իոններ, օրինակ Sn(OH2)32+ կամ Sn(OH)(OH2)2+, թթուների լուծույթներում ավելի քիչ՝ Sn3(OH)42+։

Լուծվում է հիմքերի ջրային լուծույթներում և դրանցում հեղուկանում է.

𝖲𝗇𝖮+𝖭𝖺𝖮𝖧+𝖧𝟤𝖮20oC𝖭𝖺[𝖲𝗇(𝖮𝖧)𝟥]
𝖲𝗇𝖮+𝟤𝖭𝖺𝖮𝖧400oC𝖭𝖺𝟤𝖲𝗇𝖮𝟤+𝖧𝟤𝖮

Հայտնի են նաև այլ անջուր միացություններ, օրինակ՝ K2Sn2O3, K2SnO2։

Ջերմաստիճանի ազդեցությամբ քայքայվում է.

𝟤𝖲𝗇𝖮400oC𝖲𝗇𝖮𝟤+𝖲𝗇

Օդի թթվածնով օքսիդանում է.

𝟤𝖲𝗇𝖮+𝖮𝟤>220oC𝟤𝖲𝗇𝖮𝟤

Ջրածնով, ածուխով, սիլիցիումով մետաղական անագը վերականգնվում է[2].

𝟤𝖲𝗇𝖮+𝖧𝟤>?oC𝟤𝖲𝗇+𝖧𝟤𝖮

Անագը և թթվածինը կարող են անստեխիոմետրիկ բաղադրությամբ միացություններ առաջացնել։

Կիրառումը

Անագի օքսիդը շատ դեպքերում օգտագործվում է հիմնականում մետաղական անագի ստացման համար։ Հատուկ վերականգնիչներով օքսիդից վերականգնում են անագը և օգտագործում ռուբինային ապակու ստացման համար։ Փոքր քանակությամբ օգտագործվում է եթերային ռեակցիաների մեջ, որպես կատալիզատոր։

Անագի օքսիդը ցեզիումի օքսիդի հետ օգտագործում են լյումինաֆորների արտադրանքի մեջ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Անագի միացություններ Կաղապար:Արտաքին հղումներ