Կապարի օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
α-PbO2-ի բյուրեղային կառուցվածքը
β-PbO2-ի բյուրեղային կառուցվածքը

Կապարի օքսիդներ, կապարի քիմիական միացություններն են թթվածնի հետ. Pb2O,PbO,PbO2,Pb3O4 և Pb2O3։ Տեխնիկական նշանակություն ունեն օքսիդը՝ PbO, երկօքսիդը՝ PbO2 և կապարի (II) օրթոկապարատը՝ Pb3O4 (սուսր կամ կարմրադեղ)։ PbO-ն կիրառվում է կապարային ապակի և ջնարակ պատրաստելու համար, PbO2-ը՝ որպես օքսիդիչ քիմիական արդյունաբերության և կապարե կուտակիչների արտադրության մեջ, իսկ Pb3O4-ը՝ մետաղները կոռոզիայից պաշտպանող ներկեր ստանալիս։

Կապարի երկօքսիդի ռեակցիաներ

2 PbO2 + 2 H2SO4 → 2 PbSO4 + 2 H2O + O2
2 PbO2 + 4 HNO3 → 2 Pb(NO3)2 + 2 H2O + O2
PbO2 + 4 HCl → PbCl2 + 2 H2O + Cl2
2 MnSO4 + 5 PbO2 + 6 HNO3 → 2 HMnO4 + 2 PbSO4 + 3 Pb(NO3)2 + 2 H2O
2 Cr(OH)3 + 10 KOH + 3 PbO2 → 2 K2CrO4 + 3 K2PbO2 + 8 H2O
PbO2 + 2 NaOH + 2 H2O → Na2[Pb(OH)6]

Կաղապար:Քիմիա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ