Զանգվածի պակասորդ

testwiki-ից
03:19, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Կապի տեսակարար էներգիայի կախվածությունը կարգաթվից

Զանգվածի պակասորդ, ֆիզիկական մեծություն է, որ ցույց է տալիս ներքին փոխազդեցության ազդեցությունը միջուկը կազմող մասնիկների զանգվածի վրա և բնութագրում է ատոմի միջուկի կայունությունը։ Սովորաբար նշանակվում է Δm։

Գրականության մեջ հանդիպում են «զանգվածի պակասորդ» եզրույթի տարբեր սահմանումներ.

Որպես կանոն զանգվածի պակասորդը հաշվում են կէՎ-երով։

Զանգվածի պակասորդը ածխածին-12-ի միջուկի նկատմամբ

Ատոմի դեպքում զանգվածի պակասորդը կամ զանգվածի ավելցուկը (Կաղապար:Lang-en), տրված իզոտոպի ատոմային զանգվածով արտահայտած հանգստի զանգվածի և տրված իզոտոպի զանգվածային թվի տարբերությունը[1][2]։

Δ(Z,A)=Ma(Z,A)A,

որտեղ Կաղապար:Math —Կաղապար:Math լիցքով և Կաղապար:Math զանգվծային թվով միջուկի զանգվածն է.

Համաձայն այս սահմանման 12C միջուկի զանգվածի պակասորդը հավասար է 0-ի։

Δ(C,12)=0.

Զանգվածի պակասորդ և կապի էներգիա

Ընդհանուր դեպքում, զանգվածի պակասորդը կապված մասնիկների համակարգի զանգվածի և նույն մասնիկների ազատ վիճակի գումարային զանգվածների տարբերությունն է[3]։

Δm=[Zmp+Nmn]mnuc,

որտեղ Z — պրոտոնների թիվն է, N —նեյտրոնների թիվն է, mp —պրոտոնի զանգվածն է, mn — նեյտրոնի զանգվածն է, mnuc — միջուկի զանգվածն է։

Ըստ Էյնշտեյնի հարաբերականության, կապի էներգիան համեմատական է զանգվածի պակասորդին։

ΔE=Δmc2,

որտեղ Δm-ը զանգվածի պակասորդն է, և сլույսի արագությունն է վակուումում։

Օրինակ

Հաշվենք զանգվածի պակասորդը, երբ236U-ի միջուկը տրոհվում է 92Kr-ի,141Ba-ի, և երեք նեյտրոնների։

236U → 92Kr + 141Ba + 3 n

236U-ի զանգվածային թիվը հավասար է 236։ Քանի որ իրական ատոմային զանգվածը 236,045563 զամ է, ապա զանգվածի պակասորդը կլինի+0,045563 զամ։ Համանման ձևով հաշվենք 92Kr, 141Ba, և նեյտրոնի զամ-երը համապատասխանաբար կստանանք0,073843զամ, 0,085588զամ և 0,0086648զամ։ Ռեակցիային մասնակցող տարրերից յուրաքանչյուրի զանգվածի պակասորդը+0,045563զամ, իսկ տրոհման արդյունքում ստացված տարրերի համար։ 0,073843+(0,085588)+3(0,0086648)=0,1334366

Նախնական տարրերի և տրոհման հետևանք տարրերի զանգվածների միջև տարբերությունը. 0,045563(0,133436)=0,1789996զամ։

Եվ ամեն մի 1 զամ = 931,494 ՄէՎ է։

Տես նաև

  • Զանգվածի և էներգիայի համարժեքությունը։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Сивухин Д. В. Общий курс физики, т. 5, ч. 2.

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ