Կապի էներգիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կապի էներգիա, մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը։ Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմիական կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի կապի էներգիա։ Վերջինս որոշվում է W=[mpZ+mn(AZ)M]c2 առնչությամբ, որտեղ mp-ն, mn-ը և Mպրոտոնի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգվածներն են, A-ն միջուկի զանգվածի թիվն է, Z-ը՝ պրոտոնների թիվը, c-ն՝ լույսի արագությունը վակուումում։ Կապի էներգիան այն էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար։ Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող կապի էներգիան կոչվում է միջուկի տեսակարար կապի էներգիա և որոշվում է E=WA առնչությամբ։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ