Բացարձակ արժեք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ

Մաթեմատիկայում x իրական թվի բացարձակ արժեքը կամ մոդուլը նշանակվում է |x|, և հավասար է x թվի ոչ բացասական արժեքին՝ չհաշված թվի նշանը։ Մասնավորապես, |x|=x եթե xդրական թիվ է կամ հավասար է զրոյի, և |x|=x, եթե xբացասական է (այս դեպքում x-ը դրական է)։ Օրինակ, 3-ի բացարձակ արժեքը 3 է, բայց 3-ի է հավասար նաև -3-ի բացարձակ արժեքը։ Թվի բացարձակ արժքը կարելի է պատկերացնել որպես այդ թվի և զրոյի հեռավորություն։

Իրական թվերի բացարձակ արժեքի ընդհանրացումներ գոյություն ունեն տարբեր մաթեմատիկական օբյեկտների համար։ Օրինակ՝ բացարձակ արժեք նաև սահմանված է կոմպլեքս թվերի, քվատերնիոնների, կարգավորված օղակների, դաշտերի և վեկտորական տարածությունների համար։ Բացարձակ արժեքի հասկացությունը սերտորեն կապված է մեծության, հեռավորության և նորմի հետ։

Սահմանում և հատկություններ

Իրական թվեր

Կամայական x իրական թվի համար բացարձակ արժեքը կամ մոդուլը նշանակվում է |x|-ով՝ X-ի յուրաքանչյուր կողմում կանգնակ գրելով, և սահմանվում է հետևյալ կերպ[1]՝ |x|={x,եթե x0x,եթե x<0.

Հետևաբար, x-ի բացարձակ արժեքը միշտ կամ դրական է, կամ հավասար է զրոյի, բայց չի կարող բացասական լինել։ Եթե x-ը բացասական է, ապա դրա բացարձակ արժեքը անհրաժեշտորեն դրական է (|x|=x>0

Անալիտիկ երկրաչափության տեսանկյունից, իրական թվի բացարձակ արժեքը թվային առանցքի վրա այդ թվի հեռավորությունն է զրոյից. առհասարակ՝ երկու իրական թվերի տարբերության բացարձակ արժեքը այդ թվերի հեռավորությունն է[2]։ Մաթեմատիկայում մետրիկական տարածությունների աբստրակտ հասկացությունը կարելի է դիտարկել որպես տարբերությունների բացարձակ արժեքի ընդհանրացում։

Քանի որ քառակուսի արմատի նշանը կիրառվում է եզակի դրական քառակուսի արմատը նշանակելու համար, հետևաբար՝

Չհաջողվեց վերլուծել (Conversion error. Server ("https://wikimedia.org/api/rest_") reported: "Class "Wikibase\Client\WikibaseClient" not found"): {\displaystyle |x|={\sqrt {x^{2}}}} ։

Սա համարժեք է վերևի սահմանմանը և կարող է կիրառվել որպես իրական թվի բացարձակ արժեքի այլընտրանքային սահմանում[3]։

Թվերի համեմատումը ըստ մոդուլների

  1. Երկու դրական ամբողջ թվերից մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքը ավելի մեծ է։
  2. Երկու բացասական ամբողջ թվերից մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքը ավելի փոքր է։
  3. 0-ն մեծ է ցանկացած բացասական թվից։
  4. 0-ն փոքր է ցանկացած դրական թվից։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ