Կանգնակ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տպագրական նշաններ Կանգնակ կամ ուղղաձիգ գծիկ ( | ), տարբեր նշանակությամբ գործածվող տպագրական նշան է։

Կիրառություն

Մաթեմատիկա

  • բացարձակ արժեք՝ |x|, կարդացվում է՝ «x-ի բացարձակ արժեք»
  • բազմության հզորության նշան՝ |S|, կարդացվում է՝ «S բազմության հզորություն»
  • հավանականության նշան՝ P(X|Y), կարդացվում է՝ «X-ի հավանականությունը կայացած Y-ի դեպքում»
  • բաժանարար a|b, կարդացվում է՝ «a-ն b-ի բաժանարարն է», չնայած որ Unicode-ը նաև առաջարկում է բաժանարարիևոչ բաժանարարի հատուկ նշաններ (U+2223ևU+2224՝ Կաղապար:Unicode, Կաղապար:Unicode)
  • հեռավորություն՝ P|ab ցույց է տալիս P կետից մինչև ab եղած ամենակարճ հեռավորությունը, այսպիսով, P|ab-ը նշանակում է ab-ին տարված ուղղահայաց
  • A մատրիցայի որոշիչը երբեմն գրառվում է |A| տեսքով
  • երկրաչափությունում իրար կողքի դրված երկու կանգնակները նշանակում են զուգահեռություն՝ ABCD գրությունը նշանակում է, որ AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին

Ստեղնավորում

Windows գործողության համակարգ ունեցող համակարգիչներում կանգնակի նշանն ստացվում է Կաղապար:Ստեղ հավաքելով։

Համակարգչային տեխնիկա

Խողովակավորում

Խողովակավորումը UNIX օպերացիոն համակարգի ստեղծած կոմունիկացիոն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս մի ծրագրի տեսակավորված պրոցեսների խմբի ելքը՝ մյուսում օգտագործելու համար։

Օրինակի համար "ls -al | grep .txt" գրես, UNIX shellը միայն կը ցուցադրէ այն fileերը որոնք ".txt" վերջաւորութիւն ունին։ Այստեղ կան երկու հրահանգներ կապուած խողովակով (|) "ls -al"և"grep .txt"... "ls -al"ը ցուցադրում է բոլոր fileերը տուեալ directoryին մէջ։ Սակայն նախ այս բոլոր fileերը խողովակի միջոցաւ անցնում է "grep .txt" ծրագրէն, որ filter է անում...

Ուշագրավ փաստեր

  • Նշանի կանգնակ անունը հայերեն ամենաերկար պալինդրոմ գոյականն է
  • ծրագրավորողների միջավայրում ունի հումորային «ցախավել» անունը

Արտաքին հղումներ