Խաղողաթթու
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Խաղողաթթու (), երկհիմն օրգանական թթու։ Աջ () և ձախ () գինեթթուների ռացեմիկ խառնուրդ է։
Խաղողաթթվի քիմիական հատկությունները
Անգույն բյուրեղներ են, լուծվում են ջրում, հողմահարվում՝ օդում։ Անջուր խաղողաթթուն հալվում է 203-204 °C-ում։ Օպտիկապես ակտիվ չէ։ Կոտորակային բյուրեղացումից ճեղքվում է աջ և ձախ գինեթթուների։ Առաջանում է միզոգինեթթվի հետ աջ գինեթթուն ալկալու լուծույթում տաքացնելիս։ Ստացվում է աջ և ձախ գինեթթուների հավասար քանակով լուծույթները միմյանց խառնելիս։ Կիրառվում է վերլուծական քիմիայում, ինչպես նաև գործվածքներ ներկելիս։