Խաղողաթթու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Խաղողաթթու (C4H6O6H2O), երկհիմն օրգանական թթու։ Աջ (D) և ձախ (L) գինեթթուների ռացեմիկ խառնուրդ է։

Խաղողաթթվի քիմիական հատկությունները

Անգույն բյուրեղներ են, լուծվում են ջրում, հողմահարվում՝ օդում։ Անջուր խաղողաթթուն հալվում է 203-204 °C-ում։ Օպտիկապես ակտիվ չէ։ Կոտորակային բյուրեղացումից ճեղքվում է աջ և ձախ գինեթթուների։ Առաջանում է միզոգինեթթվի հետ աջ գինեթթուն ալկալու լուծույթում տաքացնելիս։ Ստացվում է աջ և ձախ գինեթթուների հավասար քանակով լուծույթները միմյանց խառնելիս։ Կիրառվում է վերլուծական քիմիայում, ինչպես նաև գործվածքներ ներկելիս։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ