Հապալասենի

testwiki-ից
16:59, 20 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տաքսոտուփ Հապալասենի,Ղողնոշ, (Կաղապար:Lang-lat), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապալասենիներ։ Հայաստանում աճում է անտառային շրջաններում։

Կենսաբանական նկարագիր

Vaccinium vitis-idaea: Բուսաբանական նկարազարդումը Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքի, 1917-1926:
1 - ընձյուղը ծաղիկներով,
2 - պտուղները,
3 - ծաղկի լայնակի կտրվածքը,
4 - առէջ

Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձրությունը՝ 25-60 սմ-ից, 0,3-1 մ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն, ձվաձև, ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է։

Ծաղկի բանաձև՝ K(5)C(5)A5+5G(5)[1]

Հայաստանում

Հայաստանում աճում է առնվազն 3 տեսակ՝

Տարածում

Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղիի շրջակայք), Կոտայքի (Հանքավանի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում։ Աճում է վերին լեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրություններում), մարգագետիններում, անտառներում։

Ենթադասեր և բաժիններ

Կաղապար:Կենսաֆոտո

Կիրառում

Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՀՀ Կաղապար:ՀՍՀ