Սիվցևի աղյուսակ

testwiki-ից
17:36, 3 հունվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Սիվցևի աղյուսակ (ձախից) և Գոլովինի աղյուսակ (աջից)

Սիվցևի աղյուսակ, նախկին ԽՍՀՄ տարածքում ամենատարածված աղյուսակը, որն օգտագործվում է տեսողության սրությունը ստուգելու համար։ Աղյուսակն անվանվել է խորհրդային ակնաբան Դմիտրի Սիվցևի պատվին (1875-1940), որն աղյուսակը մշակել է 1925 թվականին[1]։

Նկարագրություն

Այս աղյուսակը պարունակում է տպագիր տառերի տողեր (ընդհանուր 12 տող), ընդ որում, տառերի չափը վերևից ներքև տողից տող փոքրանում է։ Յուրաքանչյուր տողի ձախ կողմում նշված է այն D հեռավորությունը (մետրերով), որից նորմալ տեսողություն ունեցող անձը պետք է տեսնի դրանք (վերևի շարքի համար՝ 50.0 մետր, ներքևի համար՝ 2,5 մ)։ Յուրաքանչյուր տողի աջ կողմում նշված է V մեծությունը (պայմանական միավորներով)․ դա 5 մետր հեռավորությունից տառերը կարդալու տեսողության սրությունն է (0,1, եթե աչքը տեսնում է միայն վերևի շարքը, 2,0, եթե տեսնում է ներքևի շարքը)։ Տեսողությունը համարվում է նորմալ (1,0), երբ մարդը յուրաքանչյուր աչքով 5 մետր հեռավորությունից տեսնում է տասներորդ տողը։

Տառերի չափը որոշակի տողում հաշվարկելու համար (մոտ 1 միլիմետր սխալի դեպքում) անհրաժեշտ է, ըստ V-ի մեծության, բաժանել 7 միլիմետր սանդղակով։ Այսպես, վերևի տողում տառերի չափը կլինի 70 միլիմետր (V=0,1), իսկ ներքևում՝ 3,5 միլիմետր (V=2,0):

Մեկ այլ հեռավորությունից տեսողության սրության ուսումնասիրության ժամանակ (0,1-ից պակաս, եթե մարդը 5 մետրից չի ճանաչում վերևի շարքի տառերը) հետազոտվող անձին մոտեցնում են աղյուսակին և յուրաքանչյուր 0,5 մետրից հետո հարցնում, մինչև նա ճիշտ կանվանի վերևի շարքի տառերը։ Տեսողության սրության չափը հաշվում են հետևյալ բանաձևով.

V=dD, որտեղ

  • V՝ տեսողության սրություն,
  • d՝ հեռավորությունը, որից կատարվում է հետազոտությունը,
  • D՝ հեռավորությունը, որի դեպքում նորմալ աչքը տեսնում է այս շարքը։

Բայց ավելի նպատակահարմար է օգտագործել Պոլյակի օպտոտիպերը` 0,1-5 մետր հեռավորության վրա տեսողության սրությունը որոշելու համար։

Ակնաբանները, որպես կանոն, այս աղյուսակի հետ մեկտեղ օգտագործում են նաև Գոլովինի աղյուսակը։

Հետաքրքիր փաստեր

  • Աղյուսակում օգտագործվում է ռուսերեն այբուբենի ընդամենը 7 տառ՝ Ш, Б, М, Н, К, Ы, И:
  • Պայմանականորեն ընդունված է համարել, որ 1,0 սրություն ունեցող աչքը կարող է առանձին երկու հեռու կետ տեսնել, եթե նրանց միջև անկյունային հեռավորությունը հավասար է մեկ անկյունային րոպեին (Կաղապար:Frac աստիճան)։ 5 մետր հեռավորության վրա դա համապատասխանում է 1,45 միլիմետրին, որը պետք է լինի «Ш» տառի մոտակա մասնիկների միջև հեռավորությունը ստուգող աղյուսակի տասներորդ տողում։
  • Էմետրոպիայի դեպքում պարզ տեսողության կետն ասես անվերջության մեջ լինի։ Մարդու աչքի համար անվերջությունն սկսվում է 5 մետր հեռավորությունից. երբ առարկան գտնվում է 5 մետրից հեռու, աչքի ցանցաթաղանթին էմետրոպիայով զուգահեռ ճառագայթներ են հավաքվում։ Հենց այդ պատճառով տեսողության սրության ստուգումն իրականացվում է այդ հեռավորությունից։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն