Աստիճան (երկրաչափություն)
Կաղապար:Այլ Աստիճան, րոպե, վայրկյան, ընդունված չափման միավորներ են հարթ անկյունների չափման համար։ Ինչպես նաև այս միավորները օգտագործվում են քարտեզագրության մեջ Երկրի մակերևույթին կամայական կետի կոորդինատների բնութագրման համար։
Աստիճան
Աստիճան, նշանակվում է՝ °։ Մեկ պտույտը հավասար է 360°։ Ուղիղ անկյունը ունի 90°, իսկ փռված անկյունը՝ 180°։
Շրջանագծի բաժանումը 360° հորինել են աքադացիները (Բաբելոն)։
Րոպեներ և վայրկյաններ
Ինչպես և ժամը ժամանակի չափման դեպքում, այնպես էլ աստիճանը բաժանում են 60 րոպեների (նշանակվում է ′), իսկ րոպեն՝ 60 վայրկյանի (նշանակվում է՝ ″)։ Այսպիսի բաժանման արմատները տանում են Հին Բաբելոն, որտեղ օգտագործվում էր վաթսունական հաշվարկի համակարգ։
Անկյան վայրկյան

Անկյան վայրկյան (Կաղապար:Lang-en; հոմանիշներ՝ կորի վայրկյան, վայրկյան կորի), փոքր անկյունների արտահամակարգային աստղագիտական չափման միավոր, համարժեք է հարթ անկյան վայրկյանին[1]։
Օգտագործումը
Անկյան վայրկյանը (նշանակումը՝ ″) օգտագործվում է աստղագիտության մեջ հարթ անկյունների չափման ժամանակ։ Անկյունների ժամային միավորներով չափման ժամանակ (մասնավորապես՝ ուղիղ ծագման չափման համար) օգտագործվում է «վայրկյան» միավորը (նշանակումը վ)։ Այս մեծությունների հարաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ 1վ = 15″[2]։
Երբեմն անկյունային վայրկյանը (և նրա ածանցյալ միավորները) սխալմամբ անվանում են արկվայրկյան[3], որը հանդիսանում է պարզ տառադարձում Կաղապար:Lang-en։
Ածանցյալ միավորներ
SI համակարգի նման, անկյան վայրկյանի հետ միասին օգտագործվում են նրա ածանցյալ միավորները՝ միլիվայրկյան (Կաղապար:Lang-en), միկրովայրկյան (Կաղապար:Lang-en) և պիկովայրկյան (Կաղապար:Lang-en)։ Նրանք չեն մտնում ՍԻ համակարգ (ՍԻ-ում ներառված են միլիռադիան և միկրոռադիան), սակայն թույլատրված են օգտագործման[1]. Սակայն, համաձայն ԳՈՍՏ 8.417-2002, հարթ անկյան միավորների անվանումները և նշանակումները (աստիճան, րոպե, վայրկյան) չի թույլատրվում օգտագործել նախածանցներով[4], դրա հետ կապված ածանցյալ մեծությունները կամ պետք է օգտագործվեն Միավորների միջազգային համակարգի միավորների հետ (միլիռադիան և այլն), կամ անկյան վայրկյաններին, կամ նշանակվեն ելքային միավորներով (Կաղապար:Lang-en համապատասխանաբար)։
| միավոր | մեծություն | նշանակում | կրճատում | ռադիան (մոտավոր) |
|---|---|---|---|---|
| աստիճան | 1/360 շրջանագծի | ° | deg | 17.4532925 mrad |
| րոպե | 1/60 աստիճան | ′ | arcmin, amin, , MOA | 290.8882087 µrad |
| վայրկյան | 1/60 րոպե | ″ | arcsec | 4.8481368 µrad |
| միլիվայրկյան | 1/1000 վայրկյան | mas | 4.8481368 nrad | |
| միկրովայրկյան | 1 × Կաղապար:E վայրկյան | μas | 4.8481368 prad |