Արեգակի շառավիղ

testwiki-ից
18:22, 5 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Արեգակնային լուսատվության, շառավղի ու արդյունավետ ջերմաստիճանի էվոլյուցիան՝ համեմատած մերօրյա արեգակի հետ, ըստ Ռիբասի (2009)[1]
Անվանական արեգակնային շառավղի փոխակերպում
1 Կաղապար:Solar radius = Միավոր
Կաղապար:Val մետր
695,700 կիլոմետր
0.00465047 աստղագիտական միավոր
432,288 մղոն
Կաղապար:Val լուսային տարի
Կաղապար:Val պարսեկ
2.32061 Կաղապար:Comment

Արեգակի շառավիղ (Կաղապար:Lang-en), հեռավորության չափման միավոր, որն աստղագիտության մեջ օգտագործվում է արեգակի հետ համեմատած աստղերի չափն արտահայտելու համար։ Արեգակնային շառավիղը սովորաբար սահմանվում է որպես շառավիղ, որն ուղղված է դեպի արեգակի ֆոտոսֆերայի շերտը, որտեղ օպտիկական խորությունը հասնում է 2/3Կաղապար:Citation needed:

1R=6.957×105 կմ

695․700 կմ կամ 432․300 մղոնը Յուպիտերի միջին շառավղի մոտավորապես 10 անգամ բազմապատիկն է, Երկրի շառավղի մոտավորապես 109 անգամ բազմապատիկն ու մեկ աստղագիտական միավորի (արեգակից Երկիր հեռավորության) 1/215-ը։ Արեգակի պտույտի պատճառով փոքր-ինչ տատանվում է բևեռից դեպի հասարակած[2]։

Չափումներ

Կաղապար:Comment անօդաչու տիեզերական սարքավորումն օգտագործվել է արեգակի շառավիղը չափելու համար՝ 2003-2006 թվականների ընթացքում հաշվարկելով Մերկուրիի տարանցումները դրա մակերևույթով։ Արդյունքում ստացվել է 696․342 ±65 կմ հաշվարկված շառավիղ[3]։

Հաբերեիտերը, Շմուցը և Կոսովիչևը (2008)[4] արեգակի ֆոտոսֆերային համապատասխան որոշել են, որ շառավիղը հավասար է 695․660 ±140 կմ։ Այս նոր արժեքը հաստատուն է ըստ հելիոսեյսմիկ գնահատումների․ նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շեղման կետի մեթոդներ օգտագործած նախկին արժեքները գերագնահատվել են մոտավորապես 300 կմ-ով։

Անվանական արեգակնային շառավիղ

2015 թվականին Միջազգային աստղագիտական միությունն ընդունել է B3 բանաձևը, որով աստղային և մոլորակային աստղագիտության համար անվանական հաստատունների ամբողջություն է սահմանել։ B3 բանաձևը սահմանել է, որ անվանական արեգակնային շառավիղը (նշանը՝ RN) հավասար է ուղիղ Կաղապար:Val[5]։ Անվանական արժեքներն ընդունվել են, որպեսզի օգնեն աստղագետներին խուսափել խառնաշփոթից, երբ արեգակի շառավղի միավորներով աստղային շառավղեր են մեջբերում, նույնիսկ երբ հետագա ուսումնասիրությունները հավանաբար կճշգրտեն արեգակի իրական ֆոտոսֆերիկ շառավիղը (որը ներկայումս[6] հայտնի է միայն ±100-200 կմ ճշգրտությամբ)։

Օրինակներ

Արեգակնային շառավիղները որպես չափման միավոր ընդունված են տիեզերական սարքավորումների՝ արեգակին մոտենալը նկարագրելու համար։ 2010-ական թվականներին հայտնի սարքավորումներն էին՝

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ