Ֆունկցիայի որոշման տիրույթ

testwiki-ից
01:54, 7 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Որոշման տիրույթ, բազմություն, որով տրված է ֆունկցիան։ Ֆունկցիան պետք է որոշված լինի այդ բազմության յուրաքանչյուր կետում։

Սահմանում

Եթե ֆունկցիան տրված է X բազմության վրա, և X բազմությանը համապատասխանում է մեկ այլ բազմություն, ապա այս դեպքում Xբազմությանը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ կամ որոշման տիրույթ[1]։

X բազմությանն անվանում են f ֆունկցիայի որոշման տիրույթ և նշանակում D(f) կամ domf ( Կաղապար:Lang-en — «բազմություն»)։

f ֆունկցիայի որոշման տիրույթը նշելու համար ընդունված է նաև հետևյալ գրելաձևը՝ f:XY։ Սա նշանակում է, որ D(f)=X և f–ն արժեքներ է ընդունում Y բազմությունից[2]։

Երբեմն հաշվի են առնվում նաև ֆունկցիայի ենթաբազմության վրա սահմանված կանոնները։ Հաճախ այդ կանոնը տրվում է ինչ–որ արտահայտությամբ, որը ցույց է տալիս, թե ինչ գործողություններ պետք է կատարել x թվով f(x) ստանալու համար։

Օրինակներ

Թվային ֆունկցիաները որոշման տիրույթում ամենավառ օրինակներն են։ Չափը և ֆունկցիոնալությունը նույնպես հանդիսանում են որոշման տիրույթի կարևորագույն և բաղկացուցիչ մաս։

Թվային ֆունկցիա

Ընդունված է, որ X թվային բազմությունում որոշված է f թվային ֆունկցիան, եթե այն X բազմության ամեն մի թվի համապատասխանեցնում է որևէ y թիվ՝ y=f(x)։

Թվային ֆունկցիաներ. այս ֆունկցիաները բաժանվում են երկու խմբի․

որտեղ –ը իրական թվերի բազմությունն է, իսկ –ն կոմպլեքս թվերի բազմությունն է[3]։

Գծային ֆունկցիա

f(x)=x ֆունկցիայի որոշման տիրույթը համընկնում է կամ բազմության հետ։

Հիպերբոլ

f(x)=1/x ֆունկցիայի որոշման տիրույթը իրական թվերի բազմությունն է առանց զրոյի՝ D(f)={0} domf={0},

քանի որ, կամայական արգումենտի դեպքում ֆունկցիայի արժեքների բազմությունում բացառվում է զրո արժեքը՝ կոտորակի հայտարարը զրո արժեք չի կարող ընդհունել։

Ռացիոնալ՝ կոտորակային ֆունկցիաներ

Այս ֆունկցիան ունի հետևյալ տեսքը․

f(x)=a0+a1x++amxmb0+b1x++bnxn

Այն իրենից ներկայացնում է իրական ուղիղ կամ կոմպլեքս հարթություն բացառած վերջավոր քանակի այն կետերը, որոնք b0+b1x++bnxn=0 հավասարման լուծումներն են։

Այդ կետերը անվանում են f ֆունկցիայի բևեռներ։

Օրինակ՝ f(x)=2xx24 ֆունկցիան որոշված է բոլոր այն կետերում, որտեղ հայտարարը հավասար չէ զրոյի՝ x240։ Հետևաբար ֆունկցիայի որոշման տիրույթը կլինի՝ D(f)={±2} կամ կարող ենք գրել հետևյալ տեսքով՝ D(f)=(;2)(2;2)(2;+)։

Չափ

Եթե ֆունկցիայի որոշման տիրույթի յուրաքանչյուր կետ ինչ–որ բազմություն է, օրինակ՝ տրված բազմության ենթաբազմությունը, ապա ասում են՝ տրված է բազմության ֆունկցիան։

Չափը ֆունկցիայի այնպիսի օրինակ է, որում որոշման տիրույթ է հանդիսանում տրված բազմության ենթաբազմությունների ինչ որ համախումբ, որը կարող է ներկայանալ օրինակ՝ որպես բազմությունների օղակ կամ կիսաօղակ։

Օրինակ՝ որոշյալ ինտեգրալը ներկայանում է ֆունկցիայի կողմնորոշված տարածություն։

Ֆունկցիոնալ

Թող 𝔽={ff:X} լինի X բազմությունից բազմության վրա տրված ֆունկցիա։ Այդ դեպքում սահմանենք F:𝔽 ֆունկկցիա։ Նման ֆունկցիաներին անվանում են ֆունկցիոնալ։

Եթե, օրինակ, x0X նշված կետի համար ֆունկցիան որոշված է, ապա կարելի է որոշել F(f)=f(x0) ֆունկցիան, որը տրված կետում ունի նույն իմաստը, ինչ–որ f ֆունկցիան x0 կետում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն