Էլեկտրոնների և իոնների շարժունություն

testwiki-ից
04:41, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնների և իոնների շարժունություն

1. գազում և ցածր ջերմաստիճանային պլազմայում, էլեկտրական դաշտի ազդեցությամբ էլեկտրոնների կամ իոնների ուղղորդված շարժման միջին արագության (u) հարաբերությունը էլեկտրական դաշտի լարվածությանը (E)՝

μ=uE

էլեկտրոնների և իոնների շարժունություն ու տարբեր գործոններից դրա ունեցած կախումը որոշվում են միջավայրի հետ էլեկտրոնների և իոնների փոխազդեցության բնույթով։ Էլեկտրոնների և իոնների շարժունության դիֆուզիայի գործակցի (D)-ի հետ կապված է Էյնշտեյնի բանաձևով՝ Dμ=kTe (Tլիցքավորված մասնիկների բացարձակ ջերմաստիճանն է, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, e-ն՝ էլեկտրոնի լիցքը)։

2. Լուծույթներում իոնների շարժունությունը՝ U=Fu, որտեղ FՖարադեյի թիվն է, u–ն՝ իոնի արագությունը (սմ/վրկ–ով) 1 վ/սմ լարվածության դեպքում։ U–ի մեծությունը կախված է իոնի բնույթից, ինչպես նաև լուծույթի ջերմաստիճանից, դիէլեկտրիկ թափանցելիությունից, մածուցիկությունից և կոնցենտրացիայից։

Կաղապար:ՀՍՀ