Էլեկտրական դաշտի լարվածություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էլեկտրական դաշտի լարվածություն, նշանակումը՝ E, վեկտորական ֆիզիկական մեծություն, էլեկտրական դաշտի հիմնական քանակական բնութագիրը։ Որոշվում է q փորձնական էլեկտրական լիցքի վրա դաշտի ազդեցության F ուժի և այդ լիցքի մեծության հարաբերությամբ՝

E=Fq։

Սահմանումից պարզ է՝ ինչու է էլեկտրական դաշտի լարվածությունը երբեմն կոչվում էլեկտրական դաշտի ուժային բնութագիր։ Իրոք, դրա և լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի վեկտորի միջև միակ տարբերությունը 1/q բազմապատկիչն է։

Լարվածության չափման ժամանակ q լիցքը պետք է այնքան փոքր լինի, որ էապես չփոփոխի դաշտը ստեղծող լիցքերի բաշխումը։ Ընդհանուր դեպքում E լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից, չնայած երբեմն կարող է նույնը լինել ամբողջ տարածության մեջ (կամ տարածության որևէ տիրույթում)։ Այս դեպքում ասում ենք, որ գործ ունենք համասեռ էլեկտրական դաշտի հետ։

Այսպիսով E-ն վեկտորական դաշտ է, ինչը մաթեմատիկորեն տրվում է

E=E(x,y,z,t) արտահայտությամբ։ Այստեղ x,y,z-ը տարածական կոորդինատներն են, t-ն՝ ժամանակը։

Չափման միավորները

ՄՄ համակարգում էլեկտրական դաշտի լարվածության չափման միավորը վոլտ/մետրն (Վ/մ) է կամ նյուտոն/կուլոնը (Ն/Կլ)։

Մաքսվելի հավասարումները

Դասական էլեկտրադինամիկայի համար տեսական հիմք են հանդիսանում Մաքսվելի հավասարումները, որոնց ստանդարտ ներկայացման չորս հավասարումներից երեքում ներկա է էլեկտրական դաշտի լարվածությունը՝

divE=ρε0                rotE=Bt
divB=0                  rotB=μ0j+1c2Et

Այստեղ B-ն մագնիսական դաշտի ինդուկցիան է, ρ-ն՝ լիցքի խտությունը, j-ն՝ հոսանքի խտությունը, ε0-ն՝ էլեկտրական հաստատունը, μ0-ն՝ մագնիսական հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը։ Հավասարումները գրված են Միավորների միջազգային համակարգի միավորներով։

Կապը էլեկտրամագնիսական պոտենցիալների հետ

Էլեկտրական դաշտի լարվածությունը կարելի է արտահայտել էլեկտրամագնիսական դաշտի φ սկալյար և A վեկտորական պոտենցիալներով.

E=φAt։

Մասնավոր դեպքում, ժամանակի ընթացքում չփոփոխվող (ստացիոնար) դաշտերի համար այս հավասարումից բխում է

E=φ

արտահայտությունը, ինչը ցույց է տալիս կապը էլեկտրաստատիկ դաշտի և էլեկտրաստատիկ պոտենցիալի միջև։

Վերադրման սկզբունքը

Էլեկտրական դաշտի լարվածությունը բավարարում է վերադրման սկզբունքին (վակուումում), ըստ որի՝ մի քանի լիցքերի ստեղծած դաշտի լարվածությունը հավասար է բաղադրիչ դաշտերի լարվածությունների վեկտորական գումարին՝

E=E1+E2+E3+։

Կաղապար:ՀՍՀ