Լիցքի խտություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Լիցքի խտություն, ծավալի, մակերեսի, երկարության միավորին ընկնող էլեկտրական լիցքի քանակը։ Միավորների միջազգային համակարգում չափվում է համապատասխանաբար Կուլոն-մետր (Կլ/մ), Կուլոն-մետր-քառակուսի (Կլ/մ2) և Կուլոն-մետր-խորանարդ (Կլ/մ3) միավորներով։ Ի տարբերություն նյութի խտության, լիցքի խտությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արժեք, քանի որ գոյություն ունեն և դրական, և բացասական լիցքեր։

Լիցքի խտությունը դասական ֆիզիկայում

Գծային, մակերևութային և ծավալային լիցքի խտությունները սովորաբար նշանակվում են համապատասխանաբար λ(r), σ(r) և ρ(r) ֆունկցիաներով, որտեղ rշառավիղ-վեկտորն է։ Իմանալով այդ ֆունկցիաները, կարող ենք որոշել լրիվ լիցքը.

Q=Lλ(r)dr
Q=Sσ(r)dS
Q=Vρ(r)dV։

Լիցքի խտությունը քվանտային մեխանիկայում

Քվանտային մեխանիկայում լիցքի խտությունը (օրինակ՝ ատոմում գտնվող էլեկտրոնի) ψ(r) ալիքային ֆունկցիայի հետ կապված է հետևյալ առնչությամբ՝

ρ(r)=Q|ψ(r)|2,

ընդ որում ալիքային ֆունկցիան պետք է ունենա հետևյալ նորմավորումը՝

|ψ(r)|2dV=1։

Կիրառությունը

Լիցքի խտության բաշխման ֆունկցիան կիրառվում է Մաքսվելի հավասարումներում։

Գրականություն

Տես նաև


Կաղապար:Անավարտ

es:Carga eléctrica#Densidad de carga eléctrica