Էյլերյան ինտեգրալներ

testwiki-ից
05:15, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Էյլերյան ինտեգրալներ, բետա (B(x,y)) և գամմա (Γ(x)) ֆունկցիաների ընդհանուր անվանումը։ Բետա և գամմա ֆունկցիաները x և y արգումենտների դրական արժեքների համար սահմանվում են B(x,y)=01tx1(1t)y1dt և Γ(x)=0e1tx1dt բացարձակ զուգամետ ինտեգրալների միջոցով և անընդհատ են համապատասխանաբար հարթության (x>0,y>0) մասում և (0,+) կիսառանցքի վրա։ B(x,y)և (Γ(x)) ֆունկցիաները համապատասխանաբար բինոմային գործակիցների (Cmn) և ֆակտորիալի (n!) գաղափարները ընդհանրացնում են անընդհատ փոփոխվող արգումենտի համար։ Մասնավոր դեպքում, երբ x,y-ը բնական թվեր են՝ B(n,m)=1mCm+n1n1,Γ(n+1)=n!: Էյլերյան ինտեգրալների միջև B(x,y)=Γ(x)Γ(y)Γ(x+y) կապի շնորհիվ B(x,y) ֆունկցիայի ուսումնասիրությունը բերում է Γ(x)-ի ուսումնասիրությանը։ Ունեն լայն կիրառություն, մեծ դեր են խաղում հատուկ ֆունկցիաների տեսությունում։ Էյլերյան ինտեգրալների առաջին անգամ ուսումնասիրել են Ի. Նյուտոնն ու Ջ. Վալիսը։ Հետագայում դրանք ավելի մանրամասն ուսումնասիրել է Լ. Էյլերը։ Էյլերյան ինտեգրալներ անվանումը տվել է մաթեմատիկոս Լեժանդրը։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Մաթեմատիկա–ներքև