Էնարգիտ
Էնարգիտ, միներալ սուլֆոաղերի խմբից։ Քիմիական կազմը՝ : Պարունակում է 48,42% , 19,02% , 32,56% : Խառնուրդների ձևով մասնակցում են ծարիր, երկաթ, ցինկ ևն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ³, գույնը՝ պողպատի գորշից մինչև երկաթի սև։ Բյուրեղները պրիզմատիկ կամ աղյուսաձև են։ Էնարգիտը մի շարք հիդրոթերմալ պղնձի հանքավայրերի քիչ տարածված միներալ է և հանդիպում է պիրիտի, բոռնիտի, գալենիտի և այլ միներալների հետ։ Կա Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Կապանի պղնձի հանքավայրում։
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ