Թաղանթանյութի եթերներ և էսթերներ

testwiki-ից
08:48, 19 սեպտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Թաղանթանյութի եթերներ և էսթերներ, թաղանթանյութի ալկիլացման և ացիլացման նյութեր [C6H7O2(OR)3]n և [C6H7O2(OCOR)3]n ընդհանուր բանաձևերով։

Եթերներն ստացվում են թաղանթանյութի և ալկիլքլորիդների փոխազդեցությունից 3050%–անոց ալկալիների ներկայությամբ։ Մեթիլ–, էթիլ– և բենզիլեթերները կիրառվում են տեքստիլ, պլաստմասսաների և լուսանկարչական ժապավենների արդյունաբերության մեջ։

Էսթերներն ստացվում են թաղանթանյութի և թթուների կամ նրանց անհիդրիդների փոխազդեցությունից։

Քացախատները ստացվում են թաղանթանյութը քացախանհիդրիդի, քացախաթթվի և քիչ քանակի H2SO4 խառնուրդի հետ 30–45 °C տաքացնելիս։ Հիմնականում ստացվում է եռքացախատը, որը կիրառվում է քացախատային մետաքս (արնել, կուրպլետ) ստանալու համար։

Նիտրատները ստացվում են թաղանթանյութը HNO3-ի և H2SO4-ի խառնուրդով (նիտրացնող խառնուրդ) մշակելիս։ Հատկությունները և կիրառման բնագավառները կախված են նիտրման աստիճանից։ Լրիվ նիտրվածը (նիտրոթաղանթանյութ) կիրառվում է անծուխ վառոդի պատրաստման համար, իսկ մասամբ նիտրված նյութերը՝ պլաստմասսաների, կինո և լուսանկարչական ժապավենների, նիտրոլաքերի և նիտրոսոսինձների արտադրության մեջ։

Քսանտոգենատներն ստացվում են թաղանթանյութի ալկալիական լուծույթը ծծմբածխածնով (CS2) մշակելիս։ Կիրառվում են արհեստական մետաքսի արտադրության մեջ և փաթեթավորման թաղանթներ (ցելոֆան) պատրաստելու համար։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ