Եթերներ

Եթերներ, օրգանական միացություններ ընդհանուր բանաձևով (-ն օրգանական ռադիկալներ են)։ Երբ երկու ռադիկալները միատեսակ են (), եթերները կոչվում են համաչափ, հակառակ դեպքում՝ խառը։ Եթերները հիմնականում անվանում են ըստ նրանցում եղած ռադիկալների, օրինակ, -դիմեթիլեթեր, -մեթիլէթիլեթեր և այլն։ Արոմատիկ, ճարպարոմատիկ, ինչպես նաև ցիկլավոր եթերներ շատ հաճախ կրում են պատահական անուններ, օրինակ, անիզոլ, ֆենետոլ, դիօքսան և այլն։
Նկարագիր
Եթերները սովորաբար հաճելի հոտով նյութեր՝ են։ ալիֆատիկ շարքի ստորին ներկայացուցիչները հեշտ ցնդող են և եռում են ավելի ցածր ջերմաստիճանում, քան համապատասխան ալկոհոլները (եթերները, ի հակադրություն ալկոհոլների, ասոցված չեն)։ Եթերները վատ են լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում, կայուն են հիմքերի և ալկալիական մետաղների նկատմամբ, սակայն, խիտ ծծմբական և յոդաջրածնական թթուների հետ տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով ալկոհոլներ։
Թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի հաշվին միացնում են կատիոն (օրինակ, պրոտոն)՝ առաջացնելով օքսոնիումային իոն։ Ալիֆատիկ և շատ ցիկլավոր եթերներ օդում դանդաղ օքսիդանում են՝ առաջացնելով պայթուցիկ գերօքսիդներ։
Ստացում
Եթերները հիմնականում ստանում են համապատասխան ալկոհոլներից ծծմբական թթվով ջուր պոկելով․
- ,
Բնության մեջ լայնորեն տարածված են բազմաթիվ ֆենոլների, նավթոլների և այլ նյութերի եթերներ։ Եթերները կիրառվում են որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ, ջերմակիրներ, ինչպես նաև հոտավետ նյութերի արտադրության մեջ։