Դիօքսան

testwiki-ից
Jump to navigation Jump to search
դիօքսիդ

Դիօքսան (1,4-դիօքսան, դիէթիլենդիօքսիդ), ցիկլավոր եթեր։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 11,8 °C, եռմանը 101,3 °C, խտությունը՝ 1033,75 կգ/մ³։ Խառնվում է ջրի, սպիրտի, եթերի հետ։ Ջրի հետ առաջացնում է 87,8 °C-ում եռացող ազեոտրոպ խառնուրդ (81,6% դիօքսիդ)։ Հատկություններով նման է ալիֆատիկ եթերներին, կայուն է թթուների, ալկալիների, նատրիումի և ամոնիակի նկատմամբ։ Դիօքսիդի արտադրության մեջ ստանում են, օրինակ, էթիլենգլիկոլը թորելով ծծմբական թթվի հետ. 2HOCH2OHO(CH2)2OCH2CH2+2H2O:

Դիօքսիդում լավ լուծվում են ացետիլթաղանթանյութը, խեժերը, կաուչուկը, ճարպերը։ Դիօքսանը թունավոր է. թույլատրելի խտությունը օդում՝ 0,01մգ/լ։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ