Թիոեթերներ

Թիոեթերներ, (<թիո…), օրգանական միացություններ, եթերների ծծմբային նմանակներն են՝ բանաձևով (-ը ռադիկալ է՝ և այլն)։
Փոքր մոլեկուլով թիոեթերները ջրում անլուծելի հեղուկներ են։ Օքսիդացնելիս սկզբում առաջացնում են սուլֆօքսիդներ, ապա՝ սուլֆոններ։ Թիոեթերներ ստացվում են մետաղների սուլֆիդների վրա ալկիլհալոգենիդներ ազդելով, իսկ խառը թիոեթերներ՝ մերկապտիդներն ալկիլացնելով։ Թիոեթերների ածանցյալներից են իպրիտը և մեթիոնինը։ Որոշ նավթերի ծծմբային միացություններ թիոեթերներ են։