Լորանի շարք

testwiki-ից
13:48, 19 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լորանի շարք, (za)-ի դրական և բացասական աստիճաններ պարունակող՝ այսինքն k=0ak(za)k+k=1bk(za)k տիպի շարք, ուր z,a-ն և շարքի գործակիցները կոմպլեքս թվեր են։

Շարքի առաջին մասը, ընդհանրապես ասած, զուգամիտում է a կենտրոնով և R0 շառավղով շրջանի ներսում, իսկ մյուսը, որ կոչվում է Լորանի շարքի գլխավոր մաս՝ նույն կենտրոնով և մեկ ուրիշ r0 շառավղով շրջանից դուրս։ Եթե R>r, ապա շարքը զուգամետ է r<|za|<R օղակում, ուր և ներկայացնում է կոմպլեքս փոփոխականի անալիտիկ ֆունկցիա։

Այս տիպի շարքեր հայտնի էին դեռևս Լեոնարդ Էյլերին, սակայն դրանք Լորանի շարք են կոչվել ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս Պ. Լորանի (Laurent P, A., 1813–54), որը 1843-ին ապացուցել է, որ r<|za|<R օղակում յուրաքանչյուր միարժեք անալիտիկ ֆունկցիաներ կայացվում է Լորանի շարքի տեսքով։

Կաղապար:ՀՍՀ