Ուղղի անկյունային գործակից

testwiki-ից
17:08, 13 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ուղղի անկյունային գործակից, ուղղի զառիվայր կամ զառիվեր լինելու չափում։ Նկարագրում է գծի և՛ ուղղությունը, և՛ թեքությունը[1][2]։

Ուղղի անկյունային գործակից
Ուղղի անկյունային գործակից

Մաթեմատիկորեն անկյունային գործակիցը սահմանվում է որպես y-ի և x-ի փոփոխության քանորդ։ Հաճախ նշվում է m տառով։

Ուղղի գծային հավասարման մեջ «y = mx + b», m-ը անկյունային գործակիցն է, իսկ b-ն այն կետն է, ոտեղ գիծը հատում է y առանցքը (0, b)[3]։

Ուղղի անկյունային գործակիցը հաշվարկվում է՝ գտնելով «ուղղահայաց փոփոխության» և «հորիզոնական փոփոխության» հարաբերակցությունը գծի ցանկացած երկու տարբեր կետերի միջև։

Ուղղի անկյունային գործակիցը չափվում է բացարձակ արժեքով և ցույց է տալիս գծի ուղղությունը, որը կա՛մ աճում է, կա՛մ նվազում, կա՛մ հորիզոնական է, կա՛մ ուղղահայաց[4][5]։

  • Գիծը աճում է, եթե այն բարձրանում է ձախից աջ։ Անկյունային գորակիցը դրական է, այսինքն՝ m>0:
  • Գիծը նվազում է, եթե այն իջնում է ձախից աջ։ Անկյունային գործակիցը բացասական է, այսինքն՝ m<0:
  • Եթե գիծը հորիզոնական է, ապա անկյունային գործակիցը զրո է։
  • Եթե գիծն ուղղահայաց է, ապա անկյունային գորխակիցն անորոշ է։

Մաթեմատիկայում ուղիղի անկյունային գործակիցը հավասար է

m=ΔyΔx=ՈւղղաձիգաճՀորիզոնականաճ

Եռանկյունաչափության մեջ գծի m անկյունային գործակիցը կապված է նրա θ անկյան հետ շոշափող ֆունկցիայի միջոցով[6]։

m=tan(θ)

Այսպիսով, 45° բարձրացող գիծը ունի +1 անկյունային գործակից, իսկ 45° անկման գիծը՝ −1:

Սահմանում

Ուղղի անկյունային գործակիցը սովորաբար ներկայացված է m տառով և սահմանվում է որպես y կոորդինատի փոփոխություն՝ բաժանված x կոորդինատի համապատասխան փոփոխությամբ։ Տրված երկու կետից (x1,y1) և (x2,y2), x-ի փոփոխությունն է x2x1(վազքը), մինչդեռ y-ի փոփոխությունը y2y1 է։

Սա նկարագրվում է հետևյալ հավասարմամբ.

m=ΔyΔx=Ուղղաձիգաճհորիզոնականաճ=y2y1x2x1.

(Հունարեն դելտա տառը՝ Δ, մաթեմատիկայի մեջ նշանակում է «տարբերություն» կամ «փոփոխություն»:)

Երբ գիծն ուղղահայաց է, այդ գծի անկյունային գործակիցն անորոշ է, քանի որ հորիզոնական աճը 0 է (Բաժանում զրոյի վրա)

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ