Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում
Կաղապար:Տեղեկաքարտ նկար «Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» (Կաղապար:Lang-ru), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1895 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 107,4 × 79 սմ[3]։
Այսօր «Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)[2]։
Նկարագիր
«Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունում պատկերված է 19-րդ դարավերջի գյուղական դպրոց, որտեղ թվաբանության դաս է։ Գրատախտակին գրված է հանձնարարությունը, իսկ աշակերտները բանավոր, մտովի հաշվում են այն։ Կտավում պատկերված ուսուցիչն իրական մարդ է՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռաչինսկին (1833-1902), բուսաբան և մաթեմատիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ 1872 թվականին, կապված Նարոդնիկության ալիքի հետ, Ռաչինսկին վերադառնում է հայրենի Տատևո գյուղ, որտեղ ստեղծում է դպրոց և հանրակացարան գյուղի երեխաների համար։ Մշակել է բանավոր հաշվարկի յուրօրինակ մեթոդ և դա սովորեցրել գյուղացի երեխաներին։
Կտավում պատկերված գրատախտակին գրված է ներքոհիշյալ հանձնարարությունը, որը պետք է երեխաները բանավոր լուծեն․
.
Խնդրի լուծում
ԳՖրատախտակին գրված բաղադրիչները հետաքրքիր հատկություն ունեն․ ։ Այսինքն հաշվարկման արդյունքը հավասար է 2։
Հաշվարկի այլ տարբերակներ․
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Решение примера (УСТНЫЙ СЧЕТ./«Наука и жизнь», № 7, 2006 год)
- 4 способа решения задачи Рачинского
- Последовательности Рачинского
- Анна Бессарабова. Россия идёт к экономике двоечников (упражнение, изображённое на картине, приведено в качестве примера)