Նիոբատներ

testwiki-ից
12:39, 23 հուլիսի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Նիոբատներ, նիոբիումական թթուների աղեր։ Կարևորագույն նիոբատներ են մետանիոբատները՝ MNbO3, օրթոնիոբատները՝ M3NbO4 և M5NbO5 տիպի աղերը (M-ը ալկալիական մետաղ է)։ Կան նաև բարդ բնական նիոբատներ (տես Տանտալանիոբատներ)։ Նիոբատները օգտագործվում են էլեկտրական կոնդենսատորներ, պիեզոէլեկտրական փոխակերպիչներ ևն պատրաստելու համար։

Նիոբատներն առաջանում են նիոբիումի պենտօքսիդին համապատասխան օքսիդի, հիդրօքսիդի կամ կարբոնատի հետ փոխազդելով։ Օրինակ, լիթիումի կարբոնատը նիոբիումի պենտօքսիդի հետ փոխազդելու դեպքում կստացվի լիթիումի նիոբատ.

Li2CO3+Nb2O52LiNbO3+CO2

Կոբալտի մետանիոբատը կարելի է ձեռք բերել կոբալտի մոնօքսիդի և նիոբիումի պենտօքսիդի խառնուրդը տաքացնելով.

CoO+Nb2O5Co(NbO3)2

Լանթանիդային օքսիդները փոխազդում են նիոբիումի պենտօքսիդի հետ՝ ձևավորելով լանթանիդ օրթոնիոբատներ.

Ln2O3+Nb2O52LnNbO4

Կաղապար:ՀՍՀ