Նիոբիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Նիոբիում (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր, որի նշանն է Nb, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 5 խմբի տարր, կարգահամարը՝ 41, ատոմական զանգվածը՝ 92,9064։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d45s1։ К, L, М թաղանթները լրացված են։ Բնական նիոբիումը բաղկացած է միայն 93Nb կայուն իզոտոպից։ Նիոբիումը բաց մոխրագույն արծաթափայլ մետաղ է։ Այն հայտնաբերվել է նաև միջուկային պայթյունից հետո առաջացող ռադիոակտիվ նստվածքներում։

Պատմություն

Նիոբիումը հայտնաբերել է (1801) անգլիացի գիտնական Չառլզ Հատչետը (1765-1847) Կոլումբիայում գտնված միներալում և անվանել «կոլումբիում»։

1844 թվականին գերմանացի քիմիկոս Հ․ Ռոզեն (1795-1864) հայտնաբերեց «Նոր» տարր, որին, տանտալին նման լինելու պատճառով, անվանեց նիոբիում (հին հունական դիցաբանական Տանտալոսի դուստր Նիոբեի անունով)։ Հետագայում պարզվեց, որ այն և կոլումբիումը միևնույն տարրն են։ Մետաղական նիոբիում ստացվել է 1866 թվականին։

Բնության մեջ

Նիոբիումի պարունակությունը երկրակեղևում 2103 զանգված % է (հատկապես մեծ է նեֆելինային սիենիտներում և հրաբխային այլ հիմնային ապարներում), ծովաջրում՝ 1109%[1]։

Հանդիպում է տանտալի, հազվագյուտ հողային և այլ տարրերի հետ։ Կարևոր միներալներն են՝

Նիոբիումի վարքը կենսոլորտում վատ է ուսումնասիրված։

Ստացում

Մետաղական նիոբիում ստացվել է 1866 թվականին։ Ստացված փոշի կամ սպունգաձև նիոբիումը ենթարկում են բարձրջերմաստիճանային մամլման, հալում էլեկտրական աղեղի կամ էլեկտրոնային ճառագայթի միջոցով՝ վակուումում։

Բարձր մաքրության նիոբիումը ստանում են զոնային հալման եղանակով։ Մետաղական նիոբիում վերամշակում են մամլման միջոցով, ենթարկելով միջանկյալ ջերմամշակման վակուումում կամ իներտ գազի միջավայրում։

Հանքավայրեր

Նիոբիումի հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում[2], Ռուսաստանում, Բրազիլիայում, Կանադայում[3].

Նիոբիումի արտադրության երկրներում (տոննա)[4] (USGS գին)
Երկիր 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
Կաղապար:Դրոշ Ավստրալիա 160 230 290 230 200 200 200 ? ? ? ? ?
Կաղապար:Դրոշ Բրազիլիա 30 000 22 000 26 000 29 000 29 900 35 000 40 000 57 300 58 000 58 000 58 000 58 000
Կաղապար:Դրոշ Կանադա 2,290 3,200 3,410 3,280 3,400 3,310 4,167 3020 4380 4330 4420 4400
Կաղապար:Դրոշ Կոնգո ? 50 50 13 52 25 ? ? ? ? ? ?
Կաղապար:Դրոշ Մոզամբիկ ? ? 5 34 130 34 29 ? ? ? ? ?
Կաղապար:Դրոշ Նիգերիա 35 30 30 190 170 40 35 ? ? ? ? ?
Կաղապար:Դրոշ Ռուանդա 28 120 76 22 63 63 80 ? ? ? ? ?
Ամբողջ աշխարհում
32 600 25 600 29 900 32 800 34 000 38 700 44 500 60 400 62 900 62 900 62 900 63 000

Ֆիզիկական հատկություններ

Նիոբիումը բաց մոխրագույն արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 2468 °C, եռմանը՝ 5127 °C, խտությունը՝ 8570 կգ/մ³ (20 °C)։ 9,22 °C-ից ցածր՝ գերհաղորդիչ է, ունի ջերմային նեյտրոնների զավթման փոքր կտրվածք (1,151024 մ²)։ Կռելի է, դյուրասահ՝ հեշտ մամլվում է։

Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Խառնուրդները, հատկապես ջրածինը, ազոտը, ածխածինը և թթվածինը, խիստ մեծացնում են նրա կարծրությունը։

Նիոբիումի իզոտոպներ

Բնական նիոբիումը բաղկացած է միայն 93Nb կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 88-101 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 95Nb (T1/2= -35 օր, β-, γ)։ Այն հայտնաբերվել է նաև միջուկային պայթյունից հետո առաջացող ռադիոակտիվ նստվածքներում։

Քիմիական հատկություններ

Սովորական պայմաններում քիմիապես խիստ կայուն է, չի լուծվում ջրում, թթուներում, արքայաջրում, ամոնիակի և աղերի լուծույթներում։ Լուծվում է ֆտորաջրածնական թթվում, սրա և ազոտական թթվի խառնուրդում, հալած ալկալիներում։

𝖭𝖻𝟤+𝟣𝟤𝖧𝖥𝟤𝖧𝖭𝖻𝖥𝟨+𝟧𝖧𝟤

Կայուն է ալկալիական մետաղների, բիսմութի և ուրանի հալույթների նկատմամբ։ Օքսիդացնող թթուները նրան պասիվացնում են։

Բարձր ջերմաստիճաններում քիմիաքկան ակտիվությունը մեծանում է։ Միացություններում նիոբիում ձեռք է բերում +1-ից +5 օքսիդացման աստիճան, որոնցից ամենակայունը +5 վիճակն է։

Ջրածինը լուծվում է նիոբիումում (20°С-ում՝ 104 սմ²/գ) առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ (մինչև 10 ատ․ % Н)։ Թթվածնի հետ սկսում է միանալ 300 °С (փոշին ավելի ցածր) տաքացնելիս առաջանում են Nb2O5,NbO2,NbO, ոչ ստեքիոմետրային Nb2,47,NbO2,42 օքսիդներ և պինդ լուծույթներ։

𝟤𝖭𝖻+𝟧𝖧𝟤𝖮𝖭𝖻𝟤𝖮𝟧+𝟧𝖧𝟤

Նիոբիումի ամենատարածված միացությունը՝ Nb2O5-ը, սպիտակ փոշի է, հալվում է 1512 °C-ում։ Թթվային օքսիդ է, որին համապատասխանող նիոբիումական թթուները մաքուր վիճակում չեն ստացվել։ Հայտնի են այդ թթուների աղերը՝ նիոբատները․ մետանիոբատները՝ MNbO3, օրթոնիոբատները՝ M3NbO4 երկնիոբատները՝ M4Nb2O7 և բազմանիոբատները՝ M2nNbmO2,5m+n (M-ը միարժեք մետաղ է), որոնք մեծ մասամբ ջրում անլուծելի, քիմիական և ջերմային ազդակների նկատմամբ կայուն միացություններ են։

1, 2 և 3 արժեք մետաղների նիոբատներից շատերը սեգնետաէլեկտրիկներ են (ունեն բարձր Կյուրիի կետ), մի քանիսը նաև պիեզոէլեկտրիկներ և պիրաէլեկտրիկներ են։

Ֆտորի հետ նիոբիումը միանում է սենյակի ջերմաստիճանում, մյուս հալոգենների հետ՝ տաքացնելիս (200 °C-ից բարձր)։

Հալոգենիդները հեշտ ցնդող միացություններ են։ Հայտնի են նաև օքսիհալոգենիդները (NbOF3,NbO2Cl և այլն) և կոմպլեքսային աղերը (K2NbOF5 և այլն)։

Նիոբիումը միանում է ծծմբի, սելենի, տելուրի և ֆոսֆորի հետ (500-600 °C)՝ առաջացնելով փոփոխական բաղադրության սուլֆիդներ, սելենիդներ, տելուրիդներ և ֆոսֆիդներ։

𝖭𝖻+𝟤𝖲𝖭𝖻𝖲𝟤

Ազոտի հետ առաջացնում է ներդրման պինդ լուծույթներ։ Տաքացնելիս ազոտի լուծելիությունը նիոբիումում մեծանում է։

𝟦𝖭𝖻+𝟧𝖮𝟤𝟤𝖭𝖻𝟤𝖮𝟧

Նիոբիումի բարձրագույն նիտրիդը՝ NbN, բաց մոխրագույն, դեղնավուն երանգով նյութ է, որը 15,6 K-ից ցածր ջերմաստիճաններում գերհաղորդիչ է։

𝖭𝖻+𝖭𝖭𝖻𝖲𝖭

Ածխածնի հետ նիոբիումը միանում է 1800-2000 °C-ում՝ առաջացնելով մինչև 2 ատ․ % պարունակող պինդ լուծույթներ և Nb2C,NbC կարբիդները։ Բազմաթիվ տարրերի հետ առաջացնում է անընդհատ պինդ լուծույթներ։

Նիոբիումի համաձուլվածքները դժվարահալ են (Zn,Sn և Ti հետ՝ նաև գերհաղորդիչներ) և տաքացնելիս (1000°-ից բարձր) պահպանում են իրենց մեխանիկական կայունությունը։ Նիոբիումը և նրա համաձուլվածքները զոդվում են տիտանի, պղնձի, ցիրկոնիումի և այլ մետաղների հետ։

Նիոբիումի հարստացված հանքանյութերից միացությունները կորզում են ալկալիների կամ կարբոնատների հետ միահալելով, ծծմբական կամ ֆտորաջրածնական թթվում լուծելով, քլորելով։

𝖭𝖻𝟤𝖮𝟧+𝟣𝟢𝖧𝖥𝟤𝖧𝟤[𝖭𝖻𝖮𝖥𝟧]+𝟥𝖧𝟤𝖮
𝖧𝟤[𝖭𝖻𝖮𝖥𝟧]+𝟤𝖪𝖥𝖪𝟤[𝖭𝖻𝖮𝖥𝟧]+𝟤𝖧𝖥

Ստացված նիոբիումի օքսիդները, կոմպլեքսային ֆտորիդները և քլորիդները պարունակում են տանտալի համապատասխան միացությունները, որոնցից անջատում են օրգանական լուծիչներում ընտրողաբար լուծելով, կոտորակային բյուրեղացմամբ (կոմպլեքսային ֆտորիդները) կամ կոտորակային թորումով (քլորիդները)։

𝖳𝖺𝟤𝖮𝟧+𝟣𝟦𝖧𝖥𝟤𝖧𝟤[𝖳𝖺𝖥𝟩𝖮𝖥]+𝟧𝖧𝟤𝖮
𝖧𝟤[𝖳𝖺𝖥𝟩]+𝟤𝖪𝖥𝖪𝟤𝖳𝖺𝖥𝟩+𝟤𝖧𝖥

Նիոբիումի օքսիդները վերականգնում են ածխածնով կամ ալյումինով, ֆտորիդները՝ նատրիումով, քլորիդները՝ մանգանով, նատրիումով և ջրածնով, հալած աղերը՝ էլեկտրոլիզով։ Ջրածնից, թթվածնից և ազոտից նիոբիում մաքրում են վակուումում՝ տաքացնելով։

Կիրառություն

Նիոբիում կիրառությունը արագ աճում է հրթիռաշինության, ինքնաթիռաշինության մեջ, տիեզերական տեխնիկայում, ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, ատոմային էներգետիկայում, քիմիական սարքաշինության մեջ։ Նիոբիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են թռչող սարքերի մասեր, ուրանային և պլուտոնիումային ջերմատվիչ բջիջների պատյաններ, հեղուկ մետաղների համար խողովակներ և անոթներ, էլեկտրական կոնդենսատորներ, հզոր գեներատորային լամպեր, ռադարային էլեկտրոնային սարքավորումներ, հաշվիչ մեքենաների գերհաղորդիչ բջիջներ են պատրաստելու համար։

Ավստրիայում թողարկվում է արծաթի և նիոբիումի բիմետաղական մետաղադրամների հավաքածու՝ արժեքը 25 եվրո[5][6]։

Նիոբիումը և Zr,Ti-ի համաձուլվածքներից և Nb3Sn-ից պատրաստում են հզոր գերհաղորդիչ պարույրներ։ Հաճախ նիոբիում և նրա համաձուլվածքը Ta-ի հետ փոխարինում է ավելի թանկ և ծանր տանտալին։ Նիոբիում մտնում է չժանգոտվող պողպատների բաղադրության մեջ։ Nb3Snկատալիզատոր է, մտնում է ջերմակայուն խառնուրդների բաղադրության մեջ։

Նիոբատներն օգտագործվում են պիեզոէլեկտրական փոխարկիչներ և էլեկտրական կոնդենսատորներ պատրաստելու համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ