Բիսմութ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր

Կաղապար:Պարբերական համակարգի տարր Բիսմութ (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր է, որի նշանն է Bi, տարրերի պարբերական համակարգի 5-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, ատոմական զանգվածը՝ 208,980։ Բիսմութը p տարր է, որի ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացված են։ Բիսմութը փայլուն, վարդագույն երանգով արծաթափայլ մետաղ է։

Պատմություն

Բիսմութը հայտնի էր դեռևս 15-16-րդ դարերում, սակայն դիտվում էր իբրև կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18-րդ դարի կեսերին ճանաչվեց իբրև ինքնուրույն մետաղ։

Առաջին հիշատակումը բիսմութի մասին եղել է 1546 թվականին, գերմանացի հանքաբան և մետալուրգ Գեորգիուսա Ագրիկոլի աշխատանքներում։

1739[1] թվականին գերմանացի քիմիկոս Ի. Գ. Պոտտոմը հայտնաբերել է, որ բիսմութը այնուամենայնիվ հանդիսանում է առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շվեդ քիմիկոս Բերցելյուսը առաջինը քիմիական նոմենկլատուրայում տվեց տարրի բանաձևը՝ Bi[2]:

Ենթադրվում է, որ տարրի անվանումը՝ Կաղապար:Lang-lat կամ bisemutum, ծագել է Կաղապար:Lang-de - «սպիտակ զանգված բառերից»[3]։

Բնության մեջ

Բիսմութը կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−5 %։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ագատ վիճակում (բնածին բիսմութ), այնպես էլ միացությունների ձևով՝ առաջացնելով միներալներ, որոնցից կարևորներն են՝

Հանքավայրերը պարունակում են մինչև 1% բիսմութ։

Գենետիկական խմբեր և հանքավայրեր արտյունաբերական տիպեր

Բիսմութը բարձր կոնցենտրացիաներով հիմնականում կուտակվում է տարբեր գենետիկական տիպի հանքավայրերում. պեգմատիտներում, բարձր և միջին ջերմաստիճան ունեցող հիդրոթերմիկ հանքավայրերում։

Ըստ էության բիսմութային հանքավայրերը ունեն սահմանափակ տարածում և որպես կանոն այս տարրը այլ մետաղների հետ ձևովորում է կոմպլեքս հանքաքարեր[4]։ Դրանց են՝

  1. Վոլֆրամ-պղինձ-բիսմութային
  2. Հնգատարր ֆորմացիոն հանքավայրեր (Co-Ni-Bi-Ag-U)
  3. Ոսկի-բիսմութայիններ
  4. Արսեն-բիսմութայիններ
  5. Պղինձ-բիսմութայիններ
  6. Քվարց-բիսմութայիններ

Համաշխարհային պաշարներ և սպառում

Բիսմութը բավականին հազվագյուտ մետաղ է, և նրա համաշխարհային պաշարները, սպառումը տարեկան հազիվ գերազանցում է 6000 տոննա (տարեկան 5800 մինչև 6400 տոննա)։

Հանքավայրեր

Բիսմութի հանքավայրերը գտնվում են՝ Գերմանիայում, Բոլիվիայում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Պերուում, Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում[5]։

Ստացում

Բիսմութի սինթեզված բյուրեղները

Բիսմութը մեծ մասամբ ստանում են սև կապարի ռաֆինացման ժամանակ, նաև՝ պղնձի արտադրության փոշիներից և խարամներից։ Ապրանքային բիսմութում նրա պարունակությունը 99,9-99,98 % է։ Հետագա մաքրման համար ենթարկում են զոնային հալման։

Բիսմութը ստանում են օքսիդային հանքաքարերից, ածխով վերկանգնելիս, 900-1000 °C ջերմաստիճանում.

2Bi2O3+3C3CO2+4Bi

Ֆիզիկական հատկություններ

Բիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագույն երանգով մետաղ է, խտությունը՝ 9800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 271,3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմության վատ հաղորդիչ է։ Սենյակային ջերմաստիճանում փխրուն է, 120-150 °C-ում՝ կռելի, 240-250 °C-ում մամլվում է՝ առաջացնելով մինչև 0,1 մմ տրամագծով լարեր և 0,2-0,3 մմ հաստությամբ թիթեղներ։ Բյուրեղացանցի կառուցվածքը՝ ռոմբադրային, տվյալները՝ Կաղապար:Nobr, Կաղապար:Nobr, Կաղապար:Nobr, Կաղապար:Nobr:

Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը հավասար է 13,4·10−6 К−1, 293 К (20 °C)։

Բիսմութի էլեկտրահաղորդականությունը մագնիսական դաշտում ավելի շատ է փոքրանում, քան այլ մետաղներինը (այդ հատկությունն օգտագործվում է մագնիսական դաշտի ինդուկցիան չափելու համար)։ Հալելիս ծավալը փոքրանում է 3,27 %-ով։

Առաձգականության մոդուլը՝ 32-34 ԳՊա։

Տեղաշարժման մոդուլը՝ 12,4 ԳՊա։

Քիմիական հատկություններ

Քիմիապես միջին ակտիվության տարր է, միացություններում արժեքականությունը 2, 3 և 5 է։ Ցածրարժեք բիսմութը ունի մետաղական, բարձրարժեքը՝ ոչ մետաղական բնույթ։ Լարվածության շարքում գտնվում է ջրածնի ու պղնձի միջև և նոսր ծծմբական թթվի ու աղաթթվի հետ չի փոխազդում։

Խիտ ծծմբական և ազոտական թթուների հետ փոխազդելիս առաջացնում է աղեր՝ անջատելով համապատասխանաբար 2 և ազոտի օքսիդներ։

𝟤𝖡𝗂+𝟨𝖧𝟤𝖲𝖮𝟦  𝖡𝗂𝟤(𝖲𝖮𝟦)𝟥+𝟥𝖲𝖮𝟤+𝟨𝖧𝟤𝖮

Լուծվում է ազոտական թթվում և արքայաջրում.

𝖡𝗂+𝟦𝖧𝖭𝖮𝟥  𝖡𝗂(𝖭𝖮𝟥)𝟥+𝖭𝖮+𝟤𝖧𝟤𝖮
𝖡𝗂+𝟥𝖧𝖢𝗅+𝖧𝖭𝖮𝟥  𝖡𝗂𝖢𝗅𝟥+𝖭𝖮+𝟤𝖧𝟤𝖮

Բիսմութը չոր օդում կայուն է, խոնավ օդում ծածկվում է օքսիդի բարակ շերտով, 1000 °C-ից բարձր տաքացնելիս այրվում երկնագույն բոցով՝ առաջացնելով բիսմութի օքսիդ՝ В2О3։

𝟦𝖡𝗂+𝟥𝖮𝟤  𝟤𝖡𝗂𝟤𝖮𝟥

Այն ծանր, դեղին փոշի է, խտությունը 8900 կգ/մ3, տաքացնելիս դառնում է կարմրա-շագանակագույն (սառեցնելիս գույնը վերականգնվում է)։ Ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում։ Կիրառվում է բիսմութի աղեր ստանալու համար։ Այդ աղերի լուծույթների և ալկալիների փոխազդման պատճառով նստում է Bi(OH)3։ Այն անկայուն է, տաքացնելիս (մինչև 100 °C) փոխարկվում է բիսմութիլ- հիդրօբսիդի՝ ВiO(ОН)։

Եռարժեք բիսմութի աղերը (BiCl3, Bi(NO3)3 և այլն) լուծույթներում հիդրոլիզվում են ու նստում համապատասխանաբար BiOCl-ը և BiONO3—ВiO(ОН)-ը։

𝖡𝗂+𝟥𝖭𝟤𝖮𝟦 70110oC 𝖡𝗂(𝖭𝖮𝟥)𝟥+𝟥𝖭𝖮

Բիսմութի հնգարժեք միացությունները դժվարությամբ են ստացվում և ուժեղ օքսիդիչներ են։ Bi2O3-ը շագանակագույն փոշի է, խտությունը՝ 5100 կգ/մ3, ալկալիների հետ առաջացնում է բիսմութատներ, որոնք ուժեղ օքսիդիչներ են և կիրառվում են վերլուծական քիմիայում։

Համապատասխան բիսմութական թթուն՝ НВiO3, մաքուր վիճակում չի ստացվել։ Bi2O5 աղաթթվից դուրս է մղում քլոր։

Բիսմութը հեշտությամբ միանում է հալոգեններին (BiF3, BiCl3 և այլն)։

𝟤𝖡𝗂+𝟧𝖥𝟤 600700oC 𝟤𝖡𝗂𝖥𝟧
𝟤𝖡𝗂+𝟥𝖢𝗅𝟤 200oC 𝟤𝖡𝗂𝖢𝗅𝟥

Տաքացնելիս բիսմութը միանում է ծծմբին, սելենին, տելուրին, սիլիցիումին[6]։

𝖡𝗂+𝖲 510oC 𝖡𝗂𝖲
𝟤𝖡𝗂+𝟥𝖲 300400oC 𝖡𝗂𝟤𝖲𝟥

Բիսմութը ակտիվ մետաղների հետ առաջացնում է ներմետաղական միացություններ[7][8]։

Բիսմութիդների (Na3Bi, Mg3Bi2 և այլն) վրա թթու ազդելիս ստացվում է բիսմութին՝ BiH3, որը թունավոր, անկայուն գազ է, ստացվում է ջրածնի հետ խառնված։

Կապարի, անագի, կադմիումի և այլ մետաղների հետ բիսմութը առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Քրոմի, ալյումինի, երկաթի հետ չի փոխազդում։

Իզոտոպներ

Բնական բիսմութը բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 209Bi։ Հայտնի են 190-215 զանգվածի թվերով ավելի քան 20 արհեստական իզոտոպներ, որոնցից չորսը մտնում են բնական ռադիոակտիվ ընտանիքների մեջ։

Արժեք

Բիսմութի գները համաշխարհային շուկայում կայուն չեն, որը սահմանվում է որպես տատանումների առաջարկ և պահանջարկ։ 1970-ական թվականներից սկսած բիսմութի ամենացածր գինը կազմել է 3,5 դոլլար/կգ, որը նշվել է նաև 1980 թվականին, իսկ 1989 թվականին ունեցել է ամենաբարձր գինը՝ 15 դոլլար/կգ։ 1995 թվականի վերջին մաքուր՝ 99,99 %, բիսմութի գինը կազմել է 8,8 դոլլար/կգ[9]։

Հունվար-սեպտեմբեր ամիսների ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ ապրանքի պահեստային գները աճել է հասնելով 8,8 ԱՄՆ դոլլարի (1 կգ՝ 19,80 մինչև 28,60 դոլլար)։

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների Ռոտերդամում բիսմութի ձուլակտորի պահեստային գները աճել են հասնելով 4,2 դոլլարի (1 կգ՝ 22,20 մինչև 26,40 դոլլար)։

Կիրառություն

Բիսմութը օգտագործվում է դյուրահալ համաձուլվածքներ, կլիշեներ պատրաստելու համար, ավտոմատ հակահրդեհային սարքերում, ցածր ջերմաստիճանային զոդումների համար։ Նրա հիմնական սպառողը դեղագործական արդյունաբերությունն է։

Միացություններն օգտագործում են վարակազերծման, վերքի չորացման, այրվածքների, դերմատիտների, սիֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, դերմատոլ, բիսմովերոլ, բիոքինոլ և այլն)։

Բիսմութի առաջացած հալկոգենիդներից կիրառական նշանակություն ունեն թելուրիդները։ Նրանցից պատրաստում են մեծ օգտակար գործողության գործակից (մոտ 7 %) ունեցող ջերմաէլեկտրական գեներատորներ։

Բիսմութի բրոմօքսիդը՝ BiOBr, և յոդօքսիդը՝ ВiJ, օգտագործվում են բժշկության մեջ։ Բիսմութատներ, որպես ուժեղ օքսիդիչներ կիրառվում են վերլուծական քիմիայում։ Բիսմութի նիտրատը օգտագործվում է բժշկության մեջ և ճենապակու նկարազարդման համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ

  1. Կաղապար:Cite book
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք
  3. Կաղապար:Cite book
  4. Կաղապար:Ռուսերեն գիրք
  5. Կաղապար:Cite web
  6. Կաղապար:Ռուսերեն գիրք
  7. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named ХЭ
  8. Կաղապար:Ռուսերեն գիրք
  9. Денисов В. М., Белоусова Н. В., Моисеев Г. К. и др. Висмутосодержащие материалы: строение и физико-химические свойства/ Уро РАН. — Екатеринбург, 2000. — 527 с.