Ցիրկոնիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Ցիրկոնիում (Կաղապար:Lang-la), քիմիական նշանը՝ Zr, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության, 4-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 40, ատոմական զանգվածը՝ 91,22։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d25s2։ К,L և М թաղանթները լրացված են։ Մետաղական ցիրկոնիումը թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը (1825)։ Ցիրկոնիումը արծաթասպիտակ, բնորոշ փայլով մետաղ է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α↔β անցումը տեղի ունի 863 °C-ում)[1]։

Պատմություն և անվան ծագում

Գնդաձողային մոդել

Ցիրկոնիումը հայանաբերել է գերմանացի քիմիկոս Մ․ Կլապրոաը (1879), որը Ցեյլոնից բերված թանկարժեք բարից՝ ցիրկոնից, անջատեց ցիրկոնիումի օքսիդը (ZrO2)։ Մետաղական ցիրկոնիումը թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը (1825)[2]։

Մաքուր՝ ձուլածո ցիրկոնիում ստացվեց միայն 1925 թվականին, յոդիդային ռաֆինացմամբ (նիդերլանդացի գիտնականներ՝ Ա․ վան Արկել և Ի․ դե Բուր)։

Ցիրկոնիումի անվանումը ծագել է ցիրկոն միներալի անունից։ Ցիրկոնիումը երկրակեղևում տարածված (դանդաղ տեղաշարժվող) տարր է, կազմում է նրա զանգվածի 1,7•10−2%-ը (տարածվածությամբ 19-րդն է)։

Բնության մեջ

Ցիրկոնիումը երկրակեղևում տարածված (դանդաղ տեղաշարժվող) տարր է, կազմում է նրա զանգվածի 1,7•10−2%-ը (տարածվածությամբ 19-րդն է)։ Հայտնի են ցիրկոնիումի 27 միներալները, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն բադդելեիտը՝ ZrO2 և ցիրկոնը։ Ցիրկոնիումի կոնցենտրացիան ծովի ջրում կազմում է 5·10−5 մգ/լ[3]։ Ցիրկոնիումը լիտոֆիլ տարր է։ Բնության մեջ հանդիպում է միայն միացությունների ձևով։ Չնայած նրան, որ ցիրկոնումը ցրված տարր է, հաշվում են մոտ 40 միերալ, որոնցում հանդես է գալիս օքսիդների կամ աղերի տեսքով։

Ցիրկոնը հանդիասնում է ցիրկոնիումի միներալներից ամենատարածվածը[4]։ Բադդելիտը հայտնաբերվել է 1892 թվականին Բրազիլիայում, հիմնական հանքավայրերը գտնվում են Պոսուս դի Կալդաս։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 30 տ բադդելիտ։

Հանքավայրեր

Ցիրկոնիումի առավել մեծ հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում[5]։

Ռուսաստանում ցիրկոնիումի համաշխարհային պաշարները կազմում են 10 %, հիմնական հանքավայրերը գտնվում են՝ Մուրմանսկի մարզում, Տուգանսկում՝ Տոմսկի մարզ, Նիժնի Նովգորոդում[6]։

Ստացում

Ցիրկոն

Ցիրկոնիումի (IV) աղերը հեշտությամբ հիդրոլիզվում են։ Ցիրկոնիումի ստացման հիմնական հումքը ԽՍՀՄ-ում ցիրկոնն է։

Ձուլածո ցիրկոնիումը ստանում են մամլված փոշին վակուումում հալելով։

Գերմաքուր ցիրկոնիումը ստանում են աղեղային վառարանում կամ յոդային ռաֆինացմամբ ստացված մետաղն էլեկտրոնային ճառագայթով հալելով։

Ցիրկոնիումի ստացման հիմանակն եղանակները՝ քլորիդի, ֆտորիդի և ալկալիների կոնցենտրատներն են։

𝖹𝗋𝖮𝟤+𝟤𝖢+𝟤𝖢𝗅𝟤𝖹𝗋𝖢𝗅𝟦+𝟤𝖢𝖮
𝖹𝗋𝖢𝗅𝟦+𝟤𝖬𝗀𝖹𝗋+𝟤𝖬𝗀𝖢𝗅𝟤
𝖹𝗋𝖮𝟤+𝖪𝟤[𝖲𝗂𝖥𝟨]𝖪𝟤[𝖹𝗋𝖥𝟨]+𝖲𝗂𝖮𝟤

Ֆիզիկական հատկություններ

Ցիրկոնիումը արծաթասպիտակ, բնորոշ փայլով մետաղ է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α↔β անցումը տեղի ունի 863 °C-ում)։ Ցիրկոնիումի հալman ջերմաստիճանը 1855 °C է, եռմանը՝ 4340 °C, խտությունը՝ 6450 կգ/մ3։ Մաքուր ցիրկոնիումը պլաստիկ է, հեշտությամբ ենթարկվում է մամլման, գլանման և այլ սառը կամ տաք մշակման։

Մետաղների լարման շարքում ցիրկոնիումը գտնվում է ջրածնից (նաև ցինկից և մանգանից) ձախ։ Միացություններում առավելապես քառարժեք է, ցուցաբերում է +4, հազվադեպ՝ + 1, +2 և +3 օքսիդացման աստիճաններ։ Քիմիական հատկություններով նման է հաֆնիումին։

Սովորական պայմաններում ձուլածո ցիրկոնիում քիմիապես պասսիվ է և կոռոզիակայուն, պատվում է օքսիդի պաշտպանիչ շերտով։ Թթվածնի հետ հեշտությամբ միանում է 800 °C-ից բարձր տաքացնելիս (200-400 °C-ում՝ շատ դանդաղ)։

Քիմիական հատկություններ

Ցիրկոնիումի փոշին ինքնահրկիզվող է, օդում կարող է բռնկվել անգամ սենյակային ջերմաստիճաններում։ Առաջանում է ցիրկոնիումի (IV) օքսիդ՝ ZrO2։

Zr+2H2O  ZrO2+2H2

Ցիրկոնիումը ջրածնի հետ առաջացնում է հիդրիդներ՝ ZrH, ZrH2, և պինդ լուծույթներ։

Ֆտորի հետ ցիրկոնիումը միանում է սովորական պայմաններում, մյուս հալոգենների հետ՝ տաքացնելիս (200 °C), ստացվում են ցիրկոնիումի (IV) հալոգենիդները՝ ZrX4։

Zr+2 I2  ZrI4
ZrO2 +2 C+2 Cl2 900C ZrCl4+ 2 CO

Տաքացնելիս ցիրկոնիումը միանում է նաև բորի, ազոտի (700-800 °C), ածխածնի (900 °C) հետ՝ առաջացնելով բորիդ՝ ZrB2, նիտրիդ՝ ZrN և կարբիդ՝ ZrC։

Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Ցիրկոնիումը կայուն է ջրի և ջրային գոլորշիների (մինչև 300 °C), աղաթթվի, նոսր (< 50%) ծծմբական թթվի և ալկալիների նկատմամբ (միակ մետաղն է» որ չի լուծվում ամոնիակ պարունակող ալկալիներում)։

ZrCl4 +2 Mg  Zr+ 2 MgCl2

Ազոտական թթվում և արքայաջրում լուծվում է տաքացնելիս (>100 °C)։ Ցիրկոնիումի (IV) աղերը հեշտությամբ հիդրոլիզվում են։

Zr4++4 NH3+4 H2O  Zr(OH)4+ 4 NH4+
Zr(OH)4 ZrO2+ 2 H2O

Կիրառություն

Ցիրկոնիումի ձող

Ցիրկոնիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային ռեակտորներում, հրթիռներում, թռչող և այլ սարքերում, քիմիական մեքենաշինության մեջ։

Փոշեկերպ ցիրկոնիում օգտագործվում է պիրոտեխնիկայում և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Ցիրկոնային հրակայուն նյութերն (պարունակում են ZrO2 կամ ZrSiO4) օգտագործվում են մետաղաձուլության և հրթիռաշինության մեջ։

Ցիրկոնիումի միացություններ

Ցիրկոնիումի կարբիդ

Ցիրկոնիումի կարբիդ, ZrC, ցիրկոնիումի միացությունն ածխածնի հետ։ Մոխրագույն, դժվարահալ (3800 °C), բյուրեղական նյութ է։ Լուծվում է արքայաջրում և տաք, խիտ ծծմբական թթվում։ Օգտագործվում է որպես մետաղների դժվարահալ ծածկույթներ, հղկանյութ, խեցանյութերի բաղադրիչ։

Ցիրկոնիումի դիբորիդ

Ստացվում է ցիրկոնիումի տետրաքլորիդի սինթեզով.

ZrCl4+2BBr3+5H2 ZrBr2+4HCl+6HBr
7Zr+3B4C+B2O3 ZrB2+3CO

Իզոտոպներ

Բնական ցիրկոնիումը բաղկացած է 90Zr (51,46 %), 91Zr (11,13), 92Zr (17,11), 94Zr (17,4) և 96Zr (2,8) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 81-99 զանգվածի թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից 95Zr (T1/2= 95 օր) օգտագործվում է որպես իզոտոպային ինդիկատոր։ Ամենից կայուն է 93Zr (T1/2= 1,5•106 տարի, β-) իզոտոպը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Hans Breuer: dtv-Atlas Chemie, Band 1. 9. Auflage, dtv-Verlag, 2000, ISBN 3-423-03217-0.
  • M. Binnewies: Allgemeine und Anorganische Chemie. 1. Auflage, Spektrum Verlag, 2004, ISBN 3-8274-0208-5.
  • N. N. Greenwood, A. Earnshaw: Chemie der Elemente. 1. Auflage, VCH Verlagsgesellschaft, 1988, ISBN 3-527-26169-9.

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ

  1. Редкол.: Зефиров Н. С. (гл. ред.). Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 5. — С. 384.
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  4. У. Б. Блюменталь, «Химия циркония», Москва, 1963.
  5. Производство ферросплавов :: Книги по металлургии
  6. Цирконий. Информационно-аналитический центр «Минерал»